Զախարովան «աբսուրդ է» որակել Փաշինյանի այն հայտարարությունը, որ ՌԴ ներկայությունը վտանգ է ՀՀ-ի համար. Տեսանյութ
Դիտել նաև
«ՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության նկատմամբ ճնշումների պայմաններում»․ Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ անվանել է ագրեսիա
Ցնցված եմ, թե ինչպես են որոշ հայ քաղաքական գործիչներ Հայոց ցեղաuպանությшն հարցը կարողանում անտեսել․ Զախարովա
Մենք բազմիցս կոչ ենք արել մեր հայ գործընկերներին դադարեցնել այս արատավոր պրակտիկան․ ՌԴ ԱԳՆ
«Մենք մեր քաղաքացուն կտրամադրենք անհրաժեշտ օգնություն». Մարիա Զախարովա
Երևանից հնչող այն հայտարարությունները, թե ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում վտանգ է երկրի համար, աբսուրդ են։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը։
Հիշեցնենք, որ Փաշինյանն իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանն իր արևմտյան գործընկերներին ասում է, թե «Ռուսաստանն ու Հայաստանը ռազմական ագրեսիա են նախապատրաստում իր դեմ»։ Նա նաև հավելել էր, որ եթե ռուսական կողմը չի պատասխանում Բաքվին, ապա Երևանը Մոսկվային հայտնում է, որ իր ռազմական ներկայությունը վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը։
Զախարովան նաև հայտարարել է, որ «նման կոչեր անող արկածախնդիրներին կոչ է անում մտածել հետևանքների մասին»։
Մանրամասները՝ 24news.am-իտեսանյութում։

