ՈւՂԻՂ. ՀՅԴ անդամները Մասիսի քննչական բաժանմունքում են
ՀՅԴ անդամները Մասիսի քննչական բաժանմունքում են:
Հիշեցնենք, որ ուժային կառույցների ներկայացուցիչները ներխուժել են ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի տուն և իրականացրել խուզարկություն։ Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել Արարատում և Երևանում բնակվող մի շարք դաշնակցականների տներում: Խուզարկությունների շրջանակներում նախնական տվյալներով բերման են ենթարկվել 4-5 դաշնակցական: