Պեսկովը հերթական անգամ արձագանքելով բացատրել է Փաշինյանին, որ ՄԱԿ-ի խաղաղապահներին Արցախ ուղարկելու համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը
Ռուսաստանը և Հայաստանը տարբեր մակարդակներով բանակցում են Ղարաբաղի շուրջ, չորեքշաբթի օրը լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղարաբաղում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի խաղաղապահներ տեղադրելու մասին միտքը։
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու թեման մեկ անգամ չէ, որ եղել է օրակարգում, սակայն ցանկացած առաքելություն կարող է ներգրավվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ՝ և՛ Բաքվի, և՛ Երևանի։
«Մշտական շփումներ կան՝ տարբեր մակարդակներով»,-ասաց Պեսկովը։
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնել բազմազգ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու համար, եթե ինքնուրույն «չի կարող կատարել իր պարտավորությունները»։
Zham.am