«Գործընթացը մշտապես խոչընդոտվում է Հայաստանի կողմից». Բայրամովը զանգահարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Դիտել նաև
«Ադրբեջանն ունի օրինական սպասելիքներ Հայաստանից»․ Բայրամով
Բայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես «հանցագործություն»
«Միրզոյանի հետ հանդիպումը բավականին օգտակար էր»․ Բայրամով
Հայաստանում «ռևանշիստական տրամադրությունները» խոչընդոտում են խաղաղության հաստատմանը. Բայրամով
Բայրամովը մեկնել է Թուրքիա
Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ. հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են երկու երկրների համագործակցության օրակարգը և տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Բայրամովը նշել է, որ չնայած հետհակամարտային շրջանում ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ադրբեջանական կողմի մի շարք կառուցողական նախաձեռնություններին, գործընթացը մշտապես խոչընդոտվում է Հայաստանի կողմից տարբեր սադրանքների պատճառով։

