Աննա Մանուչարյանը շնորհավորել է դստերը՝ Մալենային 16-ամյակի կապակցությամբ
Դիտել նաև
«Ինչո՞ւ այս տարի Հայաստանը կարող է հաղթել Եվրոտեսիլում». Ստեփան Դանիելյան
«Լադանիվա» խումբը կներկայացնի Հայաստանը «Եվրոտեսիլ 2024»-ում
Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2024»-ին
Բրյունետը պատրաստվում է ամուսնանա՞լ Եվրատեսիլից հետո
Հայտնի են հայաստանյան հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքները «Եվրատեսիլ 2023»-ում. Լուսանկար
Երեկ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենայի ծննդյան օրն է և նրա մայրը՝ դերասանուհի Աննա Մանուչարյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է դստեր փոքր տարիքում արված լուսանկարը, որին կից գրել է. «16 տարի առաջ լույս աշխարհ բերեցի իմ ամբողջ կյանքի միակ իրական ընկերոջը: Չգիտեմ՝ անցյալ կյանքում ինչ սխրանք եմ գործել, որ Աստված ինձ օրհնեց հենց իրենով: Երբեք առիթ չի տվել անգամ ձայնս բարձրացնեմ իր վրա ,միշտ զուսպ ,լուռ ու կազմակերպված: Միայն մի բանի մասին եմ անդադար աղոթում , որ լավ մարդիկ հանդիպեն քո ճանապարհին , որ սուտն ու կեղծիքը շրջանցեն քեզ, քո զուլալ սիրտը բաբախի միայն արժանիների համար, ամեն տեսակ սուտ փայլերին չխաբնվես , սրտով ճանաչես քոնը ու երջանիկ լինե ,ուղղակի երջանիկ լինես, արևս, թանկս: Շնորհավոր ծնունդդ, իմ լուսավոոոր աղջիկ»: