Ընդդիմադիր լիդերների՝ բանտում գտնվելը նաև մեր խայտառակությունն է Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի
Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Պատերազմ Արցախում
ՔՊ-ականներն ասում են՝ չգիտենք ՀՀ-ում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ, սա նշանակում է, որ բան է փոխվել. Ռուբեն Մելիքյան Կներեք, բայց իշխանությունների ասածը «Գյուլնազ տատու» հեքիաթներից է. Լարիսա Ալավերդյան Ընդդիմադիր լիդերների՝ բանտում գտնվելը նաև մեր խայտառակությունն է Արդարադատության նախարարն իրավունք չունի նման պատասխան տալու. Հովհաննես Իշխանյան Փաշինյանի և Ալիևի «քաղհասարակության» ներկայացուցիչների հերթական հանդիպումը նախատեսվում է Հայաստանում ԱՄՆ-ում հաստատել են. Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Պետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պես դեն նետեք․ Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյա՛ն, դու ժամանակավոր իշխանություն ես, իսկ Հայաստանը՝ ոչ. մի՛ սպառնա ժողովրդին. Հարություն Աղա-Սարգսյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան ՀՌՀ-ն իր մտահոգությունն ու տարակուսանքն է հայտնել Հանրային հեռարձակողի նման եթերային քաղաքականության կապակցությամբ Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Միջազգային հանրությունն իր դատավճիռն է գրում, երբ աչք է փակում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարման վրա. Էդուարդ Շարմազանով Վաղարշապատում «չինական ասֆալտ» են արել. դե, քաղաքապետը ՔՊ-ական է «Ժամանակի մեքենան» կամ՝ պարզապես «քրջի բազար» Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Անպատասխանատվության դառը հետևանքները. հարսանեկան արարողության մասնակից երկու անչափահաս վթարի են ենթարկվել. 1 զոհ, 1 վիրավոր Վթար՝ Հրազդանում․ բախվել է 3 մեքենա, 4 ձի սատկել է Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան

«Ժողովրդավարության բաստիոնում» «ազատ խոսքի» ջատագովը շարունակում է հասարակությունը «սևերի ու սպիտակների» բաժանելու իրենց խմբակի արատավոր գործելակերպը

Կիրակի, հանգստյան օրը կառավարությունից հայտարարեցին, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը մամլո ասուլիս է կազմակերպում, այս անգամ, իբր, լրագրողների մասնակցությամբ։ Նույն օրը նրա աշխատակազմից, ընտրողաբար, կապվել են ԶԼՄ-ների հետ և լրագրողների անուններ ճշտել, որոնք հավատարմագրվելու են ասուլիսին մասնակցելու համար, սակայն, կանխատեսելիորեն, այդ ցանկից դուրս են թողել մի շարք լրատվամիջոցների։ Այսպես, «ժողովրդավարության բաստիոնում» «ազատ խոսքի» ջատագովը շարունակում է հասարակությունը «սևերի ու սպիտակների» բաժանելու իրենց խմբակի արատավոր գործելակերպը։

Քանի որ Երկիր Մեդիան հերթական անգամ զրկվեց առերես հարց ուղղելու հնարավորությունից, մեր կողմից տրվելիք հարցերը տեղադրում ենք այս հարթակում և մեր այն գործընկերներին, որոնք մասնակցելու են վաղվա բեմադրված ակցիային, խնդրում ենք հնարավորության դեպքում հնչել դրանք.

1. Ինչո՞ւ Փաշինյանն ինքն առաջինը խախտեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ու 2020 թվին, իր խոսքով, իր կիրթ բարեկամի հետ «բանավոր ըմբռնմամբ» հրամայեց հետ քաշել հայկական դիրքերը Սյունքի հատվածում՝ Ադրբեջանին զիջելով Գորիս-Կապան միջպետական մայրուղին, ուղիղ նշանառության տակ դնելով Կապան, Գորիս, Սիսիան, Տեղ և այլ համայնքների բնակավայրերը:

2. Ինչո՞ւ է իշխանությունը և անձամբ ինքը Արցախի անվտանգության ողջ պատասխանատվությունը թողնում ռուսական խաղաղապահների վրա, մինչդեռ Հայաստանի Սահմանադրությամբ, Անկախության հռչակագրով, ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգով, հենց Փաշինյանի բոլոր կառավարությունների ծրագրով ու ՔՊ նախընտրական ծրագրով նշված է, որ Հայաստանը շարունակում է լինել Արցախի անվտանգության երաշխավորը:

3. Արդյոք իրակա՞ն են շատ վերլուծաբանների պնդումները, որ Փաշինյանին իշխանության բերած արեւմտյան ուժերը 2018 թվից սկսած հետևողական քայլեր են իրականացնում, փորձելով Փաշինյանի միջոցով հասնել, առնվազն Ռուսաստանի դեմ նոր ճակատի ստեղծմանը, իսկ առավելագույնը՝ տարածաշրջանից Ռուսաստանի հեռացմանը:

4. Մոտ երկու տարի առաջ, նախընտրական քարոզարշավի ընթացքում, Փաշինյան ասում էր՝ գերիները պայքարում են Հայաստանի սուվերենության համար և մի ամիս, երկու ամիս գերության մեջ կդիմանան ու իրեն կներեն։ Ինչու են նրանք մինչեւ այսօր գերության մեջ, ի՞նչ քայլեր է անում քպ-ական վարչակազմը նրանց վերադարձնելու համար։

Առայժմ այսքանը։

Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>