Հայաստանում մեկնարկեց ձմեռային զորակոչը
Դիտել նաև
Ձմեռային զորակոչը կմեկնարկի 2026թ․ հունվարի 7-ից, զորացրումը՝ հունվարի 8-ից
Ձմեռային զորակոչից սկսած ծառայությունը կդառնա մեկ ու կես տարի
Հայտնի են ձմեռային զորակոչի և զորացրման օրերը․ մեկնարկը հունվարի 7-ից է
2024-ի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը
2024 թվականի հունվարի 8-ից հանրապետությունում կմեկնարկի ձմեռային զորակոչը. Տեսանյութ
Այսօր Սարդարապատի հուշահամալիրում հանդիսավոր միջոցառմամբ մեկնարկել է տարվա առաջին զորակոչը, որին ներկա էին Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ Արսեն Պետրոսյանը, համայնքների ղեկավարներ: Էջմիածնի քաղաքապետարանից հայտնում են՝ միջոցառումը սկսվել է տերունական աղոթքով և ծաղկեդրմամբ:
Օրհնության կարգ է կատարել թեմակալ առաջնորդ Սիոն Սրբազանը՝ իր աղոթքում խաղաղություն հայցելով մեր երկրի և անվտանգ ծառայություն՝ բոլոր զինվորների համար:
Նորակոչիկները զինվորական կենտրոնական հավաքակայան են մեկնել բարձր տրամադրությամբ և հայրենիքի սահմանները պաշտպանելու վեհ գիտակցումով:

