«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան
8
Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Պատերազմ Արցախում
«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Ճղճիմ է ու զազրելի Վրեժ են լուծում առյուծի գլուխն ուտելով Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Նիկոլոն (Մաքիավելլին) ընդդեմ Նիկոլի Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ Իշխանափոխությունը կլինի մի քանի արարով, դա կլինի վերջնական. Նարեկ Կարապետյան Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի. Իվետա Տոնոյան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ դատարանի բակում Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս վարչախմբի ամեն հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Չալաբյանը՝ ՔԿՀ–ից Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Արմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Փաշինյանի բռնատիրական ռեժիմը Ծառուկյանի դաստակի չափով «նարուշնիկ» չունի. օրվա կադր «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները…

Ադրբեջանցիներն ակամայից բացահայտեցին, թե ո՞րն է հայ հանրության և նրա վերնախավի իրական արժեհամակարգային նպատակները

ԽՍՀՄ-ի ժամանակներում տարածված տեսակետ կար, որ մարդկային էգոիզմը դա վատ երևույթ է, և որպես այլընտրանք առաջարկվում էր հավատալ մարքս-լենինյան արժեքներին: Սակայն, երբ պարզ դարձավ, որ այդ արժեքները կեղծ էին, էգոիզմը սկսվեց ընկալվել, որպես առողջ և բանական հատկություն: Հետո էգոիզմը սկսվեց արդարացվել հանրային մակարդակով, այն սկսեց համարվել, որպես դրական և պոզիտիվ արժեք, որը կարողջացնի նաև հանրությանը և հեռու կպահի արհեստական և կեղծ փարիսեական արժեքներից։ 

Դրանից հետո «լեգիտիմացվեց» այն թեզը, թե չեն լինում հավերժ բարեկամներ և հավերժ թշնամիներ արտաքին քաղաքականության մեջ: Բայց քանի որ արտաքին քաղաքականությունը, ներքինի տրամաբանական շարունակությունն է, սույն թեզը ակտիվորեն մտավ նաև ներքին կյանքի հարաբերությունների մեջ։ 

Վերջում պարզվեց, որ հանրության գլխավոր նպատակը պիտի լինեն, ոչ անհասկանալի վեհ արժեքները, այլ շատ հասկանալի նպատակները, պարզ ասած, «լավ ապրելու» գաղափարը:

Դրանից հետո, ամբողջովին փոփոխվեցին հանրության արժեքներն ու նպատակները: Խելոք մարդն համարվեց նա, ով կարողանում է հասնել իր բոլոր նպատակներին: Իսկ այդ նպատակները պիտի կապված լինեն «լավ ապրելու» գաղափարի հետ:

Դրանից հետո ձևավորվեց իսկական անկեղծ հանրային նպատակը. «ձգտել մաքսիմալ կոմֆորտ և լավ կյանքի» հաստատմանը: Հենց դա էլ դարձավ մեր հանրության իրական ազգային գաղափարը: Իհարկե, կողքից խոսում էին «ազգի միասնության», «Ղարաբաղի անկախության», «Հայաստանի բարգավաճման» և այլ գեղեցիկ նպատակների մասին, սակայն բոլորն էլ հասկանում էին, որ դրանք ձևական խոսքեր են, իսկ գլխավորը, «լավ ապրելու» գաղափարն էր:

1990-ականներին, հայ ժողովուրդը թե՛ Հայաստանում, և թե՛ Արցախում լավ չեր ապրում, որի պատճառով էլ նա հաղթեց պատերազմում: Քանզի արցախցին պաշտպանում էր իր տունը, իր ընտանիքը, իսկ հայաստանցին 88-ի արժեքներով տոգորված դեռ հավատում էր, որ առանց իրական ազգային նպատակների հասնելուն՝ քաղաքացին լավ չի կարող ապրել:

Այդ հաղթանակից հետո հայ հանրության մեջ մտավ արդեն նոր նպատակ և արժեքներ, այն է ձևավորել մաքսիմալ կոմֆորտ և բարգավաճ հանրություն: 2000-ականներին մեզ հաջողվեց հասնել այդ նպատակին, ինչը դրական էր, սակայն դրա հետ մեկտեղ մենք կորցրեցինք մեր հին արժեքները: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ ներքին կյանքում բոլորի նպատակը հենց այդ «հանդարտ կոմֆորտ կյանքի ապահովման» կյանքի կոչումն էր դարձել: Եվ դրան էին ձգտում թե՛ իշխանության, և թե՛ ընդդիմության ներկայացուցիչները:

Եվ զարմանալի չէր, որ ընդդիմությանը չէր հաջողվում հասնել հաջողության հենց դրա պատճառով:

Հիշենք, 1990-ականների, հետո 2000-ականների ընդդիմության պահվածքը, և ամեն ինչ պարզ է դառնում:

2018-ին ընդդիմությունը հաջողության հասավ միայն այն բանից հետո, երբ փոխեց իր գործելաոճը:

Բայց դրա հետ մեկտեղ 2018-ին եկած մարդիկ ոչ միայն չփոխեցին նախկին կոմֆորտում ապրելու բարքերը, այլ ճիշտ հակառակը, Սասուն Միքայելյանի շուրթերով հռչակեցին, թե «...2018-ի նպատակները ավելի բարձր եին քան 88-ի նպատակները...»։ 

Սասունի այս խոսքը, կարծես բացահայտեց հայ հանրության իրական արժեքները:

Այն է՝ հայերի համար կարևորը «Սերգո ջանի կոմֆորտ կյանքը ապահովելն է, այլ ոչ թե կեղծ ազգային երազանքներով ապրելը»:

Ընդվորում, իրականում այդպես էին մտածում մեր հանրության և վերնախավի 90 տոկոսը: Պարզապես քչերն էին ուզում խոստովանել դա:

Հայաստանում թե՛ այսօր, և թե՛ նախկինում չեն եղել կամ գրեթե չեն եղել իրական արժեքներով ապրող մարդիկ:

Մարդը Ռուսաստանին քննադատում է, որոհետև դրա համար իրեն փող են տալիս դրսի ֆոնդերից: Մարդը, իբր պայքարում է մարդու իրավունքների համար, որովհետև դրա համար վճարվում է: Հակառակ դեպքում նրանք երբեք չէին զբաղվի դրանով: Այսօր մարդ կա, որ նախկինում, իբր «պայքարում էր» համաշխարհային պանթուրքիզմի դեմ, գովերգում էր Ռուսաստանին, զզվելի ձևով քծնում Մոսկվային, հայտնի ռազմահայրենասիրական կուսակցության անդամ էր, այսօր, այդ նույն մարդը այդ կուսակցությանը համարում է թալանչի, Ռուսաստանին համարում է թշնամի և փաստացի աշխատում է նույն պանթուրքիզմի նպատակները կյանքի կոչելու համար:

Բայց դրա հետ մեկտեղ նա այսօր ապրում է մեր կողքին, որպես մեզ հավասար քաղաքացի, և բոլորի համար նրա պահվածքը, առնվազն հասկանալի է և ոչ դատապարտելի: Չէ որ մենք արդեն ընդունել էինք այն թեզը, թե չեն կարող լինել հավերժ բարեկամներ և հավերժ թշնամիներ: Ոչ ոք չի հայտարարել, որ դա անբարո գաղափար է և պահվածք: Ավելին, դա համարվել է բանականության ցուցանիշ: Եվ եթե այդպես է, ապա ինչու՞ պիտի մեղադրվեն վերը նշված գործիչները:

Այն, որ երկիրը պիտի ունենա բացառապես ազգային շահեր և երբեմն այդ շահերի համակարգում կարող են փոփոխվել դաշնակիցները, դա ճիշտ է: Բայց այդ թեզը դարձնել կուռք և քարոզել դա, որպես իմպերատիվ արժեք, նշանակում է հանրությանը տալ այն գաղափարը, որ կյանքում չեն կարող լինել կայուն արժեքներ, քանզի դրանք փոփոխական բնույթ են կրում:

Արդյունքում, 2000-ականներին, որոշ հայտնի գործիչներ իրենց ընդդիմադիր կեցվածքը համարեցին, որ կարող են փոխել, չէ որ հավերժ դաշնակիցներ և հավերժ բարեկամներ չեն լինում: Մենք էլ մեր հերթին նրանց սկսեցինք փնովել, քանզի մեզ դա շահավետ էր ընթացիկ պահին:

Այսինքն հանրությունն իր վերնախավից ստացել է հետևյալ մեսիջը՝ ամեն ինչ փոփոխական է և դա դատապարտելի չէ:

Եթե այդպես է, ապա հանրության միակ նպատակը դառնում է «Սերգոյի նման լավ ապրելու» գաղափարը:

Այդ միտումը կար թե 2000-ականներին, թե այսօր:

Իսկ եթե այդպես է, ապա ադրբեջանցիները Արցախում ապրող սերգոներին կարող են առաջարկել ավելի կոմֆորտ կյանք, քան նրանք լինեն Ադրբեջանից անկախ վիճակում:

Ներկայիս Հայաստանի իշխանությունը համաձայն է ադրբեջանցիների այս դիրքորոշման հետ, սակայն մերժում է, որ այդ դրույթը տարածվի, օրինակ Գորիսում, Գեղարքունիկում և Երևանում ապրող սերգոների վրա:

Սակայն, ինչպես ասում են մասնակի հղի չեն լինում:

Եթե ճիշտ են ադրբեջանցիներն Արցախի սերգոների մասով, ապա ինչու՞ նրանք ճիշտ չեն, օրինակ Գորիսում, կամ Երևանում ապրող սերգոների համար:

Մանավանդ, նավթադոլարներով հարուստ Ադրբեջանը կարող է դրա համար հիմնավոր ապացույցներ բերել:

Ավելին, այդ գաղափարի կյանքի կոչման դեպքում, կարող է պարզվել, որ Հայաստանն էլ, որպես անկախ պետություն կարող է և չլինել, եթե նույն սերգոյի համար ավելի կոմֆորտ պայմաններ առաջարկեն, օրինակ թուրքակական տիրապետության տակ, կամ եթե Հայաստանը միանա Ռուսաստան-Բելառուս միութենական դաշինքին:

Եթե այդ արժեհամակարգի կենտրոնում սերգոյի լավ ապրելու գաղափարն է, ապա վերը նշվածը կարող է և կյանքի կոչվել:

Իսկ եթե այդ թեզը չի ընդունվում մեր հանրության մեծ մասի կողմից, ապա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է, որ մազից կախված լիներ, սակայն այդպես չէ, քանզի նույն այդ կոմֆորտի և «լավ ապրելու» գաղափարի կողմնակից են նաև ներկայիս իշխանությանն այլընտրանք համարվող բոլոր տեսակի ընդդիմության ներկայացուցիչները: Հակառակ դեպքում, Փաշինյանն վաղուց իշխանության մեջ չէր լինի: Եթե «պայքարը» դառնում է բուտաֆորիկ երևույթ, ապա ինչ կապ ունի թե այդ «պայքարի» թիրախը ո՞վ է՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, թե՛ Փաշինյանի իշխանությունը:

Մեծ հաշվով այս ամենը տեսանելի է արդեն հանրության մեծ մասի համար:

Ավելին, հանրության այդ մեծամասնությունը դեմ չէ դրան, բայց քանի որ այդ մեծամասնության մեծ մասը, հասկանալի պատճառով, զրկված է կոմֆորտ կյանքի ապրուստից, իր համար խորթ է համարում, թե Փաշինյանին, ում համարում է խաբեբա, թե ընդդիմությանը, ում համարում է «իրենց կյանքով չապրող մարդկանց վերնախավ», որոնց նպատակները կապ չունեն իրենց հետ:

Միգուցե նաև այդ հանրության մեծամաասնությունը սխալվում է, այդպես մտածելով, բայց դա իրողություն է:

Իսկ Լաչինի միջանցքը ադրբեջանցիների կողմից շրջափակումը վերջնականապես բացահայտեց վերը նշված բոլոր իրողությունները, և առավել տեսանելի դարձրեց այս ամենը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>