Թոռնիկի թռիչքաթև աճը. Հիմա էլ կդառնա գիտնական
Yerkir.am-ը գրում է. «Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով հայտնի ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկը (Թոռնիկ Ալիյան - Zham.am) ձևակերպվել է որպես նույն համալսարանի անասնաբուծական մթերքների վերամշակման ամբիոնի հայցորդ:
Թոռնիկը Ավետիք Չալաբյանի դեպքից հետո պաշտոն ստացավ համալսարանում, երկրոդ անգամ ընդունվեց մագիստրատուրա, հիմա էլ որոշել է դառնալ գիտնական: Զարմանալի չի լինի, որ առաջիկայում ևս գնահատվեն Թոռնիկի ծառայությունները, և նրան համալսարանի ղեկավարության կողմից շնորհվի, օրինակ, պատվավոր պրոֆեսորի կոչում»: