«Ադրբեջանական կողմն այլևս կոնտակտի չի գնում»․ Մետաքսե Հակոբյան
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ArmLur.am-ի հետ զրույցում խոսել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների մասին․ «Խանութներում առաջին անհրաժեշտության ապրանքներն արդեն սպառվել են, մարդիկ օգտագործում են իրենց կուտակած պաշարները։ Քաղաքացիները ցրտին ժամերով հերթ են կանգնում՝ իրենց անհրաժեշտ իրերը գնելու համար, բայց երբ հերթը հասնում է, արդեն ապրանքը չկա»,- հայտնել է պատգամավորը։
Ըստ Հակոբյանի տեղեկությունների՝ ադրբեջանական կողմը հրաժարվում է բանակցությունների գնալ Լաչինի միջանցքի բացման շուրջ․ «Մենք պատրաստ ենք ռուս խաղաղապահների միջնորդությամբ երկխոսության՝ եռակողմ ձևաչափով, բայց ադրբեջանական կողմն այլևս կոնտակտի չի գնում։ Այս հարցը պիտի լուծվի եռակողմ՝ Փաշինյան-Պուտին-Ալիև ձևաչափով, սա հնարավոր չի մեկ այլ մակարդակում լուծել»,- նշել է նա։