Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին
Դիտել նաև
Գերիների, անհետ կորածների հարազատները կշրջափակեն Փաշինյանի ամառանոցը
Հայ գերիների խոշտանգումների հանգամանքը դժգոհություն է առաջացրել ԵԽ պատգամավորների շրջանում
ԿԽՄԿ աշխատակիցները փետրվարին այցելել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին
Բաքվում պահվող ռազմագերիների հարցով երկու միջպետական գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ
Հայ գերիների ազատ արձակման պահանջով ակցիա կիրականացվի
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերին հերթական այցն են կատարել Բաքվում պահվող հայ գերիներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նա նշել է, որ կրկին հնարավորություն է տրվել բոլորին հեռախոսազանգեր կատարել։
«Հուսով ենք՝ հաջորդիվ, առնվազն նույն պարբերականությամբ, տեսակցությունները կշարունակվեն։ Նախօրոք որևէ բան չենք հայտարարում»,- ասել է նա։

