Կատակ չեն անում. հետդարձի ճանապարհ կարող է և չլինել Հայաստանի ղեկավարությունը իրեն թույլ է տալիս ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի մասին սադրիչ հայտարարություններ անել․ Պեսկով Նո՞ր եք հայտնաբերել Հայաստանը. Ծառուկյանը՝ Փաշինյանին
28
Կարմիր գծերի մասով Վճռաբեկի որոշում կա. 160 000-ական դրամները կարող եք հետ վերցնել Մասնակցի’ր ընտրություններին, հեռացրու’ Նիկոլ Փաշինյանին, ձեւավորի’ր հայկական իշխանություն. Անդրանիկ Թևանյան «Մայր Հայաստանի» ու Անդրանիկ Թևանյանի նախաձեռնած «Կարմիր գծերի» քպ-ական թանկացման գործը վերջապես ավարտվեց և, իհարկե, ՀԱՂԹԱՆԱԿՈՎ. Գագիկ Ծառուկյանի ու թիմակիցների նախընտրական հանդիպումը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանը թարախապալար է Հայաստանի վզին. Արեգնազ Մանուկյան Հիբրիդային պատերազմ ընդդեմ ՀՀ-ի՝ «ՔՊ»-ի կողմից Ես դարի հանցագործն եմ,դարի լրտեսը,սա մեր ԱԱԾ-ականները թող ընդունեն որպես հաղորդում. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացիները միասնական ջանքերով պետք է վռնդեն Նիկոլ Փաշինյանին՝ ակտիվորեն մասնակցելով ընտրություններին. Անդրանիկ Թևանյան Անդրանիկ Թևանյանին կալանավորելու երկու պատճառ ու երկու վարկած․ Երվանդ Բոզոյան Ադրբեջանում հաստատում են. 300 հազարի վերաբնակեցման ստվերային համաձայնություն կա Փաշինյանի հետ Պատերազմ Արցախում
Կատակ չեն անում. հետդարձի ճանապարհ կարող է և չլինել Ռուսաստանը չի թաքցնում համակրանքը հայաստանյան որոշ քաղաքական ուժերի նկատմամբ․ Պեսկով Հայաստանի ղեկավարությունը իրեն թույլ է տալիս ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի մասին սադրիչ հայտարարություններ անել․ Պեսկով ՀՀ ԱԳՆ-ն ստացել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը․ ԱԳՆ Ստախոսն իրեն այնպես է պահում, կարծես Ուրուգվայի հայտնի նախագահն է․ Րաֆֆի Ասլանյան Կարմիր գծերի մասով Վճռաբեկի որոշում կա. 160 000-ական դրամները կարող եք հետ վերցնել Հայաստանին անհրաժեշտ է նոր տնտեսական մթնոլորտ. Հրաչյա Ռոստոմյան Զախարովա. ՌԴ-ն կդադարեցնի Երևանի հետ գազային համաձայնագիրը, եթե Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը շարունակվի Մենք քիչ ասում ենք, շատ անելու ենք․ Գագիկ Ծառուկյանը՝ Գավառում Նո՞ր եք հայտնաբերել Հայաստանը. Ծառուկյանը՝ Փաշինյանին Մասնակցի’ր ընտրություններին, հեռացրու’ Նիկոլ Փաշինյանին, ձեւավորի’ր հայկական իշխանություն. Անդրանիկ Թևանյան Հայաստանի համար գազի մատակարարման արտոնությունը Ռուսաստանի հաշվին է. Պեսկով Ստալինյան քարտեզի ուրվագիծ տեղադրելը բանակի քաղաքականացման վառ դրսևորում է. Մելիքյան ՀՀ իշխանությունների կողմից հերթական ամոթալի, հակաիրավական ու անբարոյական քայլը. հայտարարություն Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ առաջիկայում չեն սպասվում, դրանք վերջերս են եղել. Պեսկով Շնորհավորում եմ բոլոր վարորդներիս՝ ՔՊ-ի հանդեպ գրանցած հաղթանակի առթիվ և շնորհակալություն Անդրանիկ Թևանյանին Մայիսի 28-ին իր փիառի համար Նիկոլը կասի՝ ուժեղ ենք, 29-ին նորից կվախեցնի պատերազմով. Վերլուծաբան Մայիսի 27֊28֊ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելեքերի մեծացում Մեկ անձ կալանավորվել է՝ ավելի քան 13 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար «Արտահոսած փաստաթղթեր» առանց ապացույցների․ ո՞վ է կանգնած Хроника Кавказа-ի հետևում և ինչպե՞ս այն տարածվեց Հայաստանում «Մայր Հայաստանի» ու Անդրանիկ Թևանյանի նախաձեռնած «Կարմիր գծերի» քպ-ական թանկացման գործը վերջապես ավարտվեց և, իհարկե, ՀԱՂԹԱՆԱԿՈՎ. Խմածության պատճառով վարորդական իրավունքից զրկվածներն առանց քննության կկարողանան վերականգնել այն Կալանավորել է Գյումրու քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Գագիկ Ծառուկյանի ու թիմակիցների նախընտրական հանդիպումը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հունիսի 8-ից հետո ոչինչ չի կարգավորվի, եթե Փաշինյանը մնա. քաղաքագետ Հստակ է՝ իշխանությունները նպատակ են հետապնդում ամեն գնով պառակտել, տկարացնել Եկեղեցին. Ամենայն Հայոց Կաթողիկոս Յուրաքանչյուր փորձ՝ խաթարելու Մայր Աթոռի ինքնիշխանությունը, նuեմացնելnւ Հայոց Հայրապետի աստվածահաստատ իշխանությունը, բախվելnւ է ժողովրդի դիմադրnւթյանը. Քահանայից ժողով Մոսկվան սպառնում է Հայաստանին խզել գազի, վառելիքի և ադամանդի մատակարարման համաձայնագրերը. «Կոմերսանտ» Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է զրկվել առևտրային արտոնություններից Եթե հնարավորությունն իմ ձեռքում լինի, ապա մի ամիս չի կարող տևել, որ նրանք այնտեղ մնան. Ծառուկյանը՝ Բաքվում պահվող ռազմագերիների մասին

«Մինչև վերջին փամփուշտը կռվել են». զոհված 37-ամյա զինծառայողը 3 մանկահասակ երեխաների հայր էր

 News.am-ը գրում է․ Պայմանագրային զինծառայող Սաղաթել Սարգսյանին 1 օր էր մնացել, որ իջնի դիրքերից, երբ սեպտեմբերի 13–ի գիշերն Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա։ Նա քեռու տղայի հետ Արտանիշի դիրքերում էր, նրանց նահանջ հրաման է տրվել, սակայն, արդեն ուշ է եղել, տղաներն ընկել են շրջափակման մեջ. Սաղաթելը եւ Լյովան զոհվել են։ «Վերջին անգամ սեպտեմբերի 13-ին եմ զանգել, ասեց, որ ամեն ինչ լավ է, էլ չզանգեմ իրեն, ես էլ ասեցի, որ իրեն լավ նայի, էլ չեմ զանգի, ու էլ չեմ խոսել հետը: Հետո իմացանք, որ իրենց պոստը լրիվ ավիրված է: Այդպես մի քանի օր հույս ունեինք, որ գերի է, հետո 21-ին խաբարն եկավ, որ գերի չէ, զոհվել է: Իրենք մինչեւ վերջին փամփուշտը կռվել են, հետո իրենց նահանջ հրաման է եկել, բայց արդեն շրջափակման մեջ են ընկել»,- NEWS.am-ին պատմեց Սաղաթելի կինը:

Սաղաթելը 37 տարեկան էր, երկար տարիներ զինված ուժերում էր ծառայում, մասնակցել է 44–օրյա պատերազմին։ Հենց այդ ժամանակ առողջական լուրջ խնդիրներ ունեցող մայրն է որդուն փորձել համոզել դուրս գալ ծառայությունից, սակայն, Սաղաթելը չի համաձայնվել։ «Ասեց` չէ, մամ ջան, որ ես դուրս գամ, որ բոլորը քո նման մտածեն, մեր հայրենիքի, մեր ժողովրդի վիճակը ոնց կլինի»,- ասաց մայրը» Սարգսյաններն ապրում են Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում։ Տան միակ աշխատողն էր Սաղաթելը, 3 մանկահասակ երեխաների հայր։ Տան ավագը 12–ամյա Հրաչն է, ամենափոքրը՝ 6–ամյա Մարին, որի առաջին սեպտեմբերի 1–ին հայրը ներկա չի եղել, նույն օրը դիրքեր է բարձրացել։

Սաղաթելն իր աշխատավարձով նաեւ քրոջ չորս երեխաներին էր խնամում։ Քրոջ ամուսինը նույնպես զինվորական էր, դժբախտ պատահարի հետեւանքով է տարիներ առաջ մահացել։ «Մեր տան միակ աշխատողն էր, էդ մինուճար որդին ունեի, թողեց մեզ անտեր, գնաց: Ոչ մեկ չի աշխատում, թոշակս որ ստանում եմ, դեղերիս հերիք չի անում, ամիսը 50-60 հազար դեղ եմ առնում»,- պատմեց մայրը Որդու կիսատ մնացած գործերը հիմա թոշակառու հայրն է փորձում շարունակել։ Ասում է՝ իր ընտանիքի սյունն էր Սաղաթելը եւ սեպտեմբերի 13–ից հետո դժվար է նորից ապրելու իմաստ գտնելը, բայց հպարտ է, որ հայրենասեր տղա ունի։ «Ինք գիտակցում էր իր մահը, ասում էր որ պատերազմ եղավ, էլ հետ չեմ գա»,- ասում է հայրը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>