ԵԱՏՄ վարչապետերի հերթական նիստը հետաքրքիր կլինի ոչ միայն Թուրքիայի` «սպասվելիք անդամակցությամբ»
Դիտել նաև
«ՀՀ-ն մտադիր է շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ում»․ Օվերչուկ
Նիկոլ Փաշինյանը Մինսկի ԵԱՏՄ ֆորումին կմասնակցի հեռավար
ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի Հայաստանի տնտեսությանը. Շոյգու
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է
Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհանգեցնի ԵԱՏՄ-ից դուրս գալուն. Օվերչուկ
«Հրապարակը» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով` հոկտեմբերին Երեւանում տեղի կունենա ԵԱՏՄ երկրների վարչապետերի հերթական նիստը, որին իր «բարձր» մասնակցությունը կբերի նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Նիստը հետաքրքիր է ոչ միայն Թուրքիայի` «սպասվելիք» ԵԱՏՄ տնտեսական գոտուն «անդամակցությամբ», Կարեն Կարապետյանի` 2018թ. «պաշտոնին» մնալու հանգույցով, այլեւ «Ելքի»` ԵԱՏՄ-ից դուրս գալու պասաժով: Ի դեպ, ԵԱՏՄ նիստերն ու Մեդվեդեւի այցերը Հայաստան վարչապետերի համար «ճակատագրական» սինդրոմի վերածվելու միտում ունեն. հիշեցնենք, թե ինչպես էր Դիմային սպասում Հովիկ Աբրահամյանը, եւ ինչքան ձգձգվեց հանդիպումը:
Ավելի մանրամասն` «Հրապարակը» թերթի այսօրվա համարում:

