Արցախում սննդամթերքի բաշխման համակարգ կներդրվի. Ռուբեն Վարդանյան. Տեսանյութ
Պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ Արցախի շրջանների բնակիչների հետ հանդիպումների ժամանակ պարզ է դարձել, որ մարդկանց խիստ մտահոգում է սննդի խնդիրը։
«Մենք աշխատում ենք կանոնների վրա, և վաղը՝ աշխատանքային օրը, սրա վերաբերյալ մի քանի հայտարարություն կհրապարակվեն։ Սա ամենակարևոր հարցերից մեկն է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Վարդանյանը՝ շնորհակալություն հայտնելով Արցախի ժողովրդին ցուցաբերած անսասանության համար։
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am

