«Ադրբեջանը վաղը հարձակվելու է. Ալիևը Փաշինյանի տգիտության պատճառով հարձակման հիմքը լեգիտիմացրել է». Ռուբեն Հակոբյան. Տեսանյութ
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 25-րդ օրն Արցախի անվտանգության երաշխավոր համարվող Հայաստանի Կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցած գործողությունը, միջանցքն ապաշրջափակելու կոչերը, միջազգային լայն արձագանք է հարուցել։
«Չնայած սրան, Ադրբեջանը գործողություններ չի ձեռնարկում հարցը կարգավորելու ուղղությամբ։ Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած ուղղակի պարտավորությունը, ինչը լրջագույն հարցեր է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանագրունակության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը փորձում է Հայաստանին վերագրել սեփական պարտավորությունները չկատարելու գործելակերպ, ինչը բացարձակապես մտացածին է»,- այսօր կառավարության նիստի մեկնարկին ասել էր Փաշինյանը։