Հայտնի են Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեի առաջին արդյունքները
Իրաքյան Քուրդիստանում շարունակվում է անկախության հանրաքվեի քվեաթերթիկների հաշվարկը, գրում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը:
Հանրաքվեին մասնակցել են ընտրողների 72,16 տոկոսը։ Առայժմ մշակվել է քվեաթերթիկների շուրջ 7 տոկոսը կամ 282 հազար ձայն, որոնց մեծամասնությունը կողմ է արտահայտվել անկախությանը:
Հիշեցնենք, որ պաշտոնական Բաղդադը դեմ է հանրաքվեին, որն անօրինական է կոչում:
Քրդերը 40 մլն ժողովուրդ են։ Նրանք մնում են ամենամեծ էթնիկ խումբը, որը սեփական պետություն չունի։ Նրանք ապրում են հիմնականում Թուրքիայում, Իրաքում, Սիրիայում և Իրանում։
Zham.am