Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի դատարան. Տեսանյութ
Ադրբեջանը Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի դեմ երկրորդ բողոքը: Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության՝ Հաագայի դատարանից պահանջում են դադարեցնել Լաչինի միջանցքով ականների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ: Այն միջանցքով, որն արդեն 26 օր փակ են պահում ադրբեջանցի, այսպես կոչված, էկոակտիվիստները՝ հումանիտար ճգնաժամ ստեղծելով Արցախում: