Ադրբեջանում ոսկու վերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել․ կան տուժածներ
Դիտել նաև
Ադրբեջանի Գադաբայի շրջանի Արիգդամ գյուղում գտնվող ոսկու վերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել․ ասվում է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ։ Դեպքի վայրում ներգրավվել են Արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրշեջ ծառայության ստորաբաժանումները։ Իրավիճակը գնահատելիս պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գործարանի ցինկապատ արտադրամասում։
180 քմ տարածքում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են թեթև մետաղական կոնստրուկցիաներ, շարժիչներ, պոմպային սարքավորումներ, էլեկտրական մալուխներ և վահանակներ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ծխից թունավորվել է 8 մարդ։

