Միջազգային ուշադրության կիզակետում է հայտնվում Հայաստանը՝ որպես 60.000 ընտրողի ձայն գողացած. Իվետա Տոնոյան «Ավինյանը, դոշը ծեծելով, կներվայնանա. էդ իշաոտնուկները հետ բեր, քաղաքացիները բան են քեզ փոխանցել» Վախը՝ որպես քաղաքական կառավարման մեթոդ
Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությանը և Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող հարցեր. Պեսկով Դատախազն այդպես էլ չգտավ պետական գաղտնիքը. ինչո՞ւ դատը շարունակվում ԴՌՆՓԱԿ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի թիմակիցները ԴՌՆՓԱԿ դատարանի մոտ են Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ և հորինովի «մեղադրանքով» դռնփակ «դատական» նիստն է Ալիևի դիմաց «ութը տակ ծալված Նիկո՛լ», էդ ի՞նչ ես ասելու Պուտինին․ Դերենիկ Մալխասյան Սխալ հաշվարկված հարկեր և կասեցված ծրագիր. Իշխանությունը խոչընդոտում է Վաղարշապատում «Թումո»–ի կենտրոնի կառուցումը. Տ. Եսայի Արթենյան «Հանցագործ Փաշինյա՛ն, հենց դու ես երեխուս սպшնողը». սևազգեստ մայրերը ծեծում են Կառավարության դռները Հրատապ ասուլիս՝ ներկայացվում են Դավիթ Համբարձումյանի քրգործով առկա մտահոգությունները Ներկայացված նախագիծը խոտան է, ի լրումն՝ ստացվում է, որ հայկական պետություն չի եղել. նոր է ՀՀ-ն հիմնադրվում. Վարդան Պողոսյան Պատերազմ Արցախում
Արդարությունը ոնց որ մահամերձ է. Ռոբերտ Քոչարյան Նախագծի սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական. սա Վարդան Պողոսյանն է ասել. ես ավելացնելու բան չունեմ. Սերժ Սարգսյան Ռոբերտ Քոչարյանին թույլատրվեց էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ գործի նյութերին Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ 14–15 տարեկանների համար. Գալստյան Միջազգային ուշադրության կիզակետում է հայտնվում Հայաստանը՝ որպես 60.000 ընտրողի ձայն գողացած. Իվետա Տոնոյան Սկում ենք. արդյունաբերության անկման խորացում, ծառայությունների աճի դանդաղում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությանը և Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող հարցեր. Պեսկով Արտակարգ դեպք՝ Դեմիրճյան փողոցում. Հսկա ամրաններն ընկել են փողոցի երթևեկելի մաս Այսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը. Փաստաբան Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը փակ է լինելու երթևեկության համար Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում ՔՊ-ին ընտրություններով հաղթելու դեպքում կա երկու ելք՝ ազատազրկում կամ մահ․ Մամիջանյան Ընտրություններին մասնակցելը ուղիղ ճանապարհ է դեպի բանտ Դատախազն այդպես էլ չգտավ պետական գաղտնիքը. ինչո՞ւ դատը շարունակվում ԴՌՆՓԱԿ Սիմոն Աբգարյանը նշանակվել է փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավար «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի թիմակիցները ԴՌՆՓԱԿ դատարանի մոտ են «Սա շվեդական սեղան չէ». Ի՞նչ է սպասվում Հայաստանին ռուս սահմանապահների դուրսբերումից հետո «Ավինյանը, դոշը ծեծելով, կներվայնանա. էդ իշաոտնուկները հետ բեր, քաղաքացիները բան են քեզ փոխանցել» «Բեշիկթաշի» երկրպագուների հետ տեղի ունեցած միջադեպեդից անմիջապես հետո Ֆիդանը զանգահարել է Վրաստանի արտգործնախարարին Վախը՝ որպես քաղաքական կառավարման մեթոդ Մարդ ինչքա՞ն պետք է անճար լինի, որ Խուդաթյան Դավիթի հույսին մնա Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ և հորինովի «մեղադրանքով» դռնփակ «դատական» նիստն է Հասարակությունն ակնկալում է բաց, հրապարակային դատաքննություն, որտեղ յուրաքանչյուր ապացույց և մեղադրանք պետք է ստանա իրավական գնահատական Ալիևի դիմաց «ութը տակ ծալված Նիկո՛լ», էդ ի՞նչ ես ասելու Պուտինին․ Դերենիկ Մալխասյան Այսօրվա իր պարզաբանմամբ Փաշինյանը հաստատեց՝ արgախgիների անձնագրերում «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է. Բեգլարյան Հուսով եմ, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կլինեն արդար. Վարազդատ Հարոյան Վրաստանի վարչապետը թվարկել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու պայմանները Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեց Սխալ հաշվարկված հարկեր և կասեցված ծրագիր. Իշխանությունը խոչընդոտում է Վաղարշապատում «Թումո»–ի կենտրոնի կառուցումը. Տ. Եսայի Արթենյան Փաշինյանը չի բացառել Հայաստանի պետական խորհրդանիշների փոփոխության հնարավորությունը

Բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Հայ Առաքելական եկեղեցին տեղեկացնում է, որ այսօր բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ։

«Այսօր կատարվում են մարգարեների կանխասացությունները, թե ծնվելու է մի Մանուկ, Ով իր գալստյամբ փոխելու է աշխարհը՝ մաքրելով այն մեղքերից։ «Իմ անունից երկյուղ կրողների համար արդարության արեգակը պիտի ծագի, բժշկություն պիտի լինի նրա շողերի մեջ» (Մաղ. 4:2)- գրում է Մաղաքիա մարգարեն։ Իսկ Բարուքը գրում է, Երեմիայի խոսքերի համաձայն, թե Աստված Բարձրյալ երկրում կհայտնվի և մարդկանց մեջ կշրջի (Բարուք 3:38):

Քրիստոսի Ծննդյան ավետիսը մի լույս է, որը բոլորիս տներում պիտի վառվի։ Զուր չենք այսօր եկեղեցուց ճրագներ տանում մեզ հետ տուն՝ փոխանցելու ամենքին, որ ծնվել է Նա, որի գալստյամբ նոր Լույս է բացվել։

Քրիստոսի Ծնունդը ազդարարվել էր լույսով՝ Բեթղեհեմի երկնքում հայտնված աստղի միջոցով (այսօր երեկոյան եկեղեցուց բերված ճրագները, բացի աստվածային լույսից ու օրհնությունից, խորհրդանշում են նաև այս աստղը): Երբ Հիսուս ծնվեց, տեսնելով աստղը՝ արևելքից մոգեր եկան Երուսաղեմ, որպեսզի երկրպագեն նրան: Նրանք իրենց հետ նվերներ էին բերել՝ ոսկի, կնդրուկ և զմուռս: Ոսկին նվիրեցին իբրև ինքնակալ և հաղթող թագավորի խորհրդանշան, կնդրուկը՝ իբրև մարդասեր ու երկնային Աստծո, իսկ զմուռսը՝ իբրև մեզ համար ինքնակամ զոհաբերվողի: Ուստի՝ Փրկչին խոնարհվեցին մարդկային իմաստությունը՝ հանձին մոգերի, անմեղությունն ու պարզությունը՝ հանձին հովիվների:

Քրիստոսի ծննդյան այս բարի լուրի մասին առաջինն իմացան հովիվները, որոնց Տիրոջ հրեշտակը հորդորեց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի. որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է» (Ղուկաս 2:10-11): Եվ հովիվները առաջինը արժանի եղան խոնարհվելու Նրան:

Ադամական մեղքից մաքրագործման համար լույս աշխարհ եկավ Քրիստոս՝ Փրկիչը, և նրա զոհաբերման և փրկագործման ուղին էլ հենց սկսվում է Նրա մարդեղությամբ՝ ծնունդով Սուրբ Կույսից։

Ուրեմն՝ թող որ Քրիստոսի Ծննդյան Լույսը՝ աստվածային օրհնությամբ հայտնվի բոլորիս տներում՝ վառված ճրագների տեսքով։ Եվ թող որ միմյանց ավետենք՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»»,- ասվում է հաղորդագրությունում։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>