ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Պատերազմ Արցախում
Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ

Պետք է ուղղակի հասկանալ, որ Արցախի անկումից հետո մենք Հայաստան չենք կոչվելու․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբը հրապարակել է քաղաքագետ Վահե Հովհաննիսյանի «Ղարաբաղի ընկերներ» նոր միջազգային շարժում վերտառությամբ։

Հոդվածն ամբողջությամբ ստորև․

Արցախում վիճակը կրիտիկական է։ Մոտավորապես՝ 1453թ. մայիսի Կոնստանդնուպոլիսը՝ բարբարոսների կողմից շրջափակված։ Արցախի անկումն ունենալու է նույն քաղաքակրթական հետևանքը։ Սա պետք է կարողանալ ներկայացնել միջազգային հանրությանը։

Նոր շարժում. «Ղարաբաղի ընկերներ»

Սկսել է պետք նոր Արցախյան շարժում, որն իր էությամբ պետք է լինի քաղաքակրթական, բազմազգ, մուլտիկոնֆեսիոնալ։ Պայմանական «Ղարաբաղի ընկերներ» անվանումով (Ղարաբաղ, որպեսզի աշխարհի բոլոր անկյուններում հասկանալի լինի)։ Պետք է կազմակերպել աղմուկ հանող բոլոր տեսակի միջոցառումները՝ աշխարհով մեկ, պետք է մտնել միջազգային մեդիա, պետք է կոնսոլիդացնել տարբեր ազգերի և կրոնների առաջադեմ մարդկանց ։

Աշխարհի բոլոր հնարավոր անկյուններում, լսարաններում և միջավայրերում պետք է աղմուկ բարձրացվի։ Միջազգային ցանցային արշավ։ Ինչ հնարավոր է՝ պետք է անել, ով ինչ կարող է՝ պետք է անի։

Ո՞վ կարող է սկսել «Ղարաբաղի ընկերներ» միջազգային նոր բազմազգ շարժումը.

ՀՀ իշխանությունները. չեն արել, չեն անելու

Արցախի ներկա և նախկին նախագահների ձևաչափը. չեն արել, չեն անելու

Վեհափառը, եկեղեցին. միանգամայն հնարավոր է, բայց բավարար չէ։

Միջազգային ճանաչում ունեցող հայ արտիստները, մարզիկները և այլն. միանգամայն հնարավոր է, բայց կազմակերպող է պետք, առանց դրա չի ստացվի։ Ոմանք առանձին «կրակոցներ» անում են, բայց հատուկենտ գրվածքները կորում են օրվա հոսքի մեջ. միասնական, մտածված, հետևողական ծրագիր է պետք։ Կազմակերպել է պետք։

Ռուբեն Վարդանյան. միանգամայն հնարավոր է, ամենահավանական աշխատող տարբերակներից է, պետք է ինտենսիվ, թիրախային աշխատել։ Օրինակ՝ Ավրորայի մրցանակակիրների միջոցով։ Դեկտեմբերի 22-ին հրապարակվել է մարդասիրության ոլորտի համաշխարհային առաջնորդների կոչը՝ Ավրորա նախաձեռնության անդամների և համաշխարհային մարդասիրական առաջնորդների ստորագրությամբ։

Շատ լավ ակցիա էր, բայց պետք է հետևողական շարունակել։ Գուցե հենց նրանք կարող են սկսել «Ղարաբաղի ընկերներ» համաշխարհային շարժումը։ Բացի այդ, Ռուբեն Վարդանյանը պիտի անուն առ անուն կապվի աշխարհի ազդեցիկ հայերի հետ՝ բացատրելով այս պահին գործելու, քայլ անելու կարևորությունը, պիտի հրապարակայնորեն ֆիքսի, թե ով ինչ կարևոր քայլ է արել (կամ հրաժարվել է). ամեն օր մենք պիտի լսենք կարևոր արձագանքներ։

Կոտրել տեղեկատվական շրջափակումը. ստեղծել պայմանական «SOS Ղարաբաղ» անունով տեղեկատվական հարթակ, որը կդառնա հիմնական աղբյուր միջազգային հանրության համար։ Մշտական կոնտակտի մեջ կլինի բոլոր հասանելի լրատվական ռեսուրսների հետ, կդառնա կապող օղակ՝ օգնել ցանկացող կազմակերպությունների/անհատների միջև։

24-ժամյա ռեժիմով կներկայացնի շրջափակված Արցախի վիճակը, կդառնա «Ղարաբաղի ընկերներ» շարժման հիմնական տեղեկատվական ռեսուրսը։

Ռուսահայ էլիտա. ցավալի լռություն է։ Այսօր մենք նույնիսկ ռուսահայ էլիտային չենք կարողանում արթնացնել։ Արցախի բլոկադան ռուսական միջավայրում պետք է նույնականացվի Լենինգրադի բլոկադայի հետ՝ որպես պաշտոնական Մոսկվայի և անձամբ Պուտինի համար ցավոտ և արժեհամակարգային հարց։

Սփյուռքում թափ առնող ակցիաները շատ գնահատելի են։ Դրանք կդառնան ազդեցիկ և արդյունք տվող, եթե ունենան միասնական բանաձևեր։ «Ղարաբաղի ընկերներ» շարժումը կարող է դառնալ այդպիսին։

Արցախում մեծածավալ ծրագրեր իրականացնող բարեգործական, կրթական խոշոր կազմակերպությունները՝ ՀԲԸՄ, COAF, Թումո և այլք, պիտի փորձեն հնարավորինս համակարգված աշխատեն՝ չսահմանափակվելով պարզապես կոչերով, այլ՝ գործի դնելով իրենց բոլոր միջազգային կապերը, գործընկերներին, իրենց կշիռը։

Քըրք Քըրքորյանի ժառանգության բաշխումը համակարգող կոմիտեն ևս, հաշվի առնելով Արցախի հարցի այսօրվա սրությունը, կարող է սկսել քննարկել Արցախի հումանիտար խնդիրների ուղղությամբ ծրագիր իրականացնելու կարևորությունը։ Սա կարևոր ազդակ կլինի մյուս բոլոր հայ մեծահարուստների և բարեգործների համար։

Բազմաթիվ հայազգի մասնագետներ, այդ թվում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այսօր աշխատում են միջազգային կառույցներում, և կարող են գործել՝ այդ կառույցներում համապատասխան տրամադրություններ ձևավորելու ուղղությամբ։

Բուհեր և ստեղծագործական համայնքներ։ Մի´ նայեք ՔՊ-ական ռեկտորներին և կառավարությունից թույլտվություններին։ Աշխատեք արտերկրի ձեր կոլեգաների հետ։ Վաղը ուշ է լինելու։ Մի´ աշխատեք ձևական, աշխատեք համառ ու արդյունքներ գրանցեք։ Հայաստանի Ամերիկյան, Ֆրանսիական, Սլավոնական համալսարաններն աշխարհում ունեն իրենց գործընկերային ցանցը, պարտավոր են ներկայացնել իրավիճակն ու կոչ անել՝ միանալ հումանիտար արշավին։ Բուհերի թե´ ուսանողները, թե´ դասախոսները կարող են բանակցել ադմինիստրացիայի հետ՝ սկսելու համար այդ պրոցեսը։ Նամակներ գրեք, միասնական ակցիաներ կազմակերպեք։

Կյանքում լինում են պահեր, երբ պետք է անես քայլը՝ առանց հաջորդները լավ պատկերացնելու։ Ժամանակը քիչ է, պետք է սկսել աշխատել։ Մարդիկ, ովքեր Արցախի անունով են կայացել ու հիմա քաշվել են մի կողմ՝ ասես այս ամենն իրենց չի վերաբերում. նրանց հետո կանդրադառնանք։ Հիմա պետք է ուղղակի հասկանալ, որ Արցախի անկումից հետո մենք Հայաստան չենք կոչվելու։ Սա լինելու է «Կորմաստան»՝ պատվազուրկ, աննպատակ, նյութապաշտ մի միջավայր։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>