Բաքու-Ղազախ ճանապարհին բենզատար է բռնկվել. կա զոհ
Բաքու-Ղազախ ճանապարհին բենզատար է բռնկվել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ պետական հակահրդեհային պահպանության եւ հատուկ ռիսկի փրկարար ծառայության ուժերը։
Պատահարի հետեւանքով, նախնական տվյալներով, կա մեկ զոհ։

