Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ
Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Պատերազմ Արցախում
Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի Անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես ՍԴ փոխնախագահ, շուրջ 6 ու կես տարի անց ունեցանք դարձ ի շրջանս յուր. Էդգար Շաթիրյան Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Ընդդիմությունը չպետք է ընկնի անցյալի մասին արդարանալու իշխանական թակարդը․ Հակոբ Բադալյան Ապօրինի քրեական հետապնդում՝ Կաթողիկոսի դեմ․ դատական նիստ Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մեկ անձ մահացել է ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ «Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը

Նույնիսկ ամանորյա ուղերձի ժամանակ Փաշինյանը մեղադրանքներ հնչեցրեց դաշնակիցների հասցեին. Տեսանյութ

Սիրելի ժողովուրդ,

Սիրելի հայրենակիցներ,

Ահա անցնում է 2022 թվականը և րոպեներ անց 2023 թվականը կթակի մեր դուռը՝ մեզնից յուրաքանչյուրի և մեր երկրի կյանքում բացելով մի նոր ժամանակ:

Սրա համար ենք մենք սիրում Նոր տարին. այն տիեզերական և հոգեբանական մի շեմ է, որից անդին մենք հույս ունենք թողնել մեր բոլոր ձախողումները, մեր բոլոր սխալներն ու կորուստները և տեսնել մեր երազանքները՝ իրականացված:

Ամանորի մասին այս մանկական պատկերացումը մեծ հաշվով մարդուն ուղեկցում է ողջ կյանքում, մինչև այն կետը, երբ մարդը հասկանում է, որ երազանքն այլ կերպ՝ կարելի է անվանել ռազմավարություն, իսկ երազանքի կատարումը` միջոցառումների ծրագիր, մի անելիք, որ քոնն է բացառապես, և այդ երազանքի իրագործման ճանապարհին պիտի հույս դնես ինքդ քեզ վրա, միայն ինքդ քեզ վրա, և ուրեմն՝ երազանքդ ու անելիքդ պիտի լինի կոնկրետ, չափազանց կոնկրետ, չափելի և իրագործելի:

Սա է թերևս նկատի ունեցել մեր մեծը, Եղիշե Չարենցը՝ «Երկիր Նաիրի» վեպը գրելիս, որը քիչ կարդացված և քիչ հասկացված ուղերձ է մեզանում, և մենք այսօր, թերևս կրում ենք այն քիչ կարդալու և առավել ևս քիչ հասկանալու ծանր հետևանքները: Ավելի քիչ ընկալված է հայոց մտքի ու հոգու գագաթի՝ Հովհաննես Թումանյանի հանրային գործունեությունը, ինչի մոռացումը ձևախեղել է ազգային ու պետական շահի մեր պատկերացումը:

2023 թվականն ուզում եմ հայտարարել Չարենցի և Թումանյանի ռազմավարական գործերի ընթերցման տարի, որպես պետության կայացման առանցքային ուղերձ ու ռազմավարություն, որպես ինքներս մեզ հետ հաշտվելու դեղատոմս, որպես մեր երազանքները որպես ռազմավարություն ձևակերպելու և ռազմավարությունը որպես երազանք ընկալելու միջոց: Որպես գործիք՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում մեզ հետ այս օրերում: Իսկ տեղի է ունենում հետևյալը. մենք պայքարում ենք անկախ, ինքնիշխան, բարեկեցիկ և ապահով պետություն ունենալու համար, կոնկրետ՝ պետություն: Մենք բիբլիական ելքի մեջ ենք և քայլում ենք անապատի միջով՝ Երկիր Նաիրիից մղվելով դեպի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր շատ կոնկրետ ձև ու չափ ունեցող Հայաստանի Հանրապետություն: Սա ծանր և վտանգավոր, բայց և անխուսափելի ճամփորդություն է՝ հանուն փրկության, հանուն հանրապետության, հանուն պետականության:

Ինքնիշխան, ուժեղ և ապահով պետություն ունենալու խիստ պրագմատիկ խնդրի լուծման բանաձևը մեկն է. մենք պիտի կարողանանք փոխել մեր հարաբերությունների որակը մեր տարածաշրջանում, նախևառաջ՝ մեր տարածաշրջանում, չափազանց բարդ քաղաքական, պատմական և սոցիալ-հոգեբանական անելիք, մի միջավայրում, որտեղ մեզ շատ հաճախ սպառնում են, շատ հաճախ խոցում և շատ հաճախ սպանում:

Բայց այսօրվա խոսակցությունը մեր սեփական և ոչ թե ուրիշների անելիքի մասին է, իսկ անելիքի բանաձևը մեկն է՝ սիրել հայրենիքն ըստ Չարենցի և ըստ Թումանյանի: Սա նշանակում է Հայաստանի Հանրապետությունը սիրել որպես հայրենիք, և դա դնել բոլոր գործողությունների, բոլոր երազանքների, բոլոր ռազմավարությունների հիմքում:

Սիրելի ժողովուրդ,

Սիրելի հայրենակիցներ,

2022 թվականը ծանր մարտահրավերների տարի էր: Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը ծանր վիճակի մեջ է դրել Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին, մեզ բոլորիս: Այս իրավիճակի քաղաքական գնահատականի և հնարավոր լուծումների մասին արդեն բազմիցս խոսել եմ: Այս պահին ուզում եմ ամուր գրկել շրջափակման մեջ հայտնված մեր քույրերին ու եղբայրներին և նրանց ասել, որ տարածաշրջանում հարաբերությունների որակ փոխելու ասելիքի կարևոր հասցեատերն են իրենք, և սա խորհելու մի բացառիկ ժամ է բոլորիս համար:

Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ 2021 թվականի մայիսից 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ընկած ագրեսիան կրկնակի ցավոտ էր, որովհետև անվտանգության ոլորտում մեր դաշնակիցները մեզ թողեցին միայնակ՝ նախընտրելով մնալ պասիվ դիտորդի կարգավիճակում կամ որպես այլընտրանք առաջարկելով ակտիվ դիտորդի կարգավիճակը:

Բայց մենք աշխարհում մենակ չմնացինք, և ուզում եմ շնորհակալություն հայտնել այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, ովքեր անտարբեր չգտնվեցին այս իրավիճակի նկատմամբ և մեր երկրի առաջ չունենալով ոչ մի պարտավորություն, գնացին աննախադեպ որոշումների՝ աջակցելու համար մեր տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատմանը:

Իրականացնում ենք ոստիկանության համակարգում, որի ամենատեսանելի արդյունքը նոր չափանիշներով Պարեկային ոստիկանության ներդրումն է Հայաստանում:

Առանցքային նշանակություն ունեն այն խորը և համապարփակ բարեփոխումները, որոնք մեկնարկել են բանակում: Գրագետ, հայրենասեր, ժամանակակից պահանջներին ու պայմաններին համապատասխանող պրոֆեսիոնալ զինվորի և սպայի վրա հիմնված բանակի ձևավորումն է մեկնարկել, որը պիտի զուգորդվի զինվորական աշխատավարձերի առնվազն կրկնապատկումով, զինվորականների և նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների համակարգով, նոր սպառազինությամբ ու տեխնիկայով: Բայց նման բանակը մեզ պատերազմի համար չէ հարկավոր, այլ խաղաղության, մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Մենք աչք չենք դնում ուրիշի հողի վրա և ակնկալում ենք, որ ուրիշն էլ մեր հողի վրա աչք չդնի և այս բանաձևով պատրաստ ենք գնալ խաղաղության:

Կարևոր եմ համարում նաև այն մասշտաբային միջոցառումները, որ 2022 թվականին մենք անցկացրեցինք Հայաստանում. բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն, Մանկական եվրատեսիլ, Ստարմուս միջազգային փառատոն, Կենսաբանության դպրոցականների համաշխարհային օլիմպիադա: Սրանք միջոցառումներ են, որոնց անցկացումով մենք նորովի ենք երևում աշխարհին, և աշխարհը նորովի է ճանաչում Հայաստանը:

Սիրելի ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության իմ հարազատ քաղաքացիներ,

Այս ամենն իրագործում ենք առաջին հերթին պետական բյուջեի հարկային եկամուտների աննախադեպ աճի շնորհիվ: 2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 925 միլիարդ դրամ, որը 2018 թվականի նույն ցուցանիշից ավելի է 670 միլիարդ դրամով, կամ 53 տոկոսով, կամ մեկուկես միլիարդ դոլարով: Բայց այս ցուցանիշն առաջին հերթին աշխատող, բարիք ստեղծող մարդկանց շնորհիվ է, Հայաստանի Հանրապետության հարկ վճարող տնտեսվարողների, և ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, որ պետական բյուջե վճարվող հարկերը ֆինանսական կորուստ չեն համարում, այլ ներդրում իրենց պետության, իրենց և իրենց երեխաների ապագայի մեջ:

Այդ գումարներով է, որ 2022 թվականին նորոգել ենք ավելի քան 500 կիլոմետր ճանապարհ, մեկնարկել ենք ուսուցիչների աշխատավարձերի կրկնապատկման գործընթացը, Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ արբանյակ ենք արձակել տիեզերք, նոր ավտոբուսներ և տրոլեյբուսներ ենք ձեռք բերում մայրաքաղաքի համար, բարձրացրել ենք նվազագույն աշխատավարձը, մեր խոստման համաձայն՝ ավիաընկերություն ենք հիմնել, բարձրացրել ենք գիտնականների աշխատավարձերը, գիտության ֆինանսավորումը 2018 թվականի համեմատ ավելացրել ենք 150 տոկոսով, 2022 թվականի սեպտեմբերից բարձրացրել ենք և 2023 թվականի հուլիսից նորից կբարձրացնենք կենսաթոշակները: Ընդ որում, անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգով այսօրվա դրությամբ կենսաթոշակառուներին և նպաստառուներին ենք վերադարձրել շուրջ 527 միլիոն դրամ, և ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այն բանկերին, որոնք կառավարության հետ համահավասար մասնակցում են ծրագրին:

Բյուջետային այդ հավելյալ միջոցների հաշվին է, որ 2022 թվականին պետական պատվերով առողջապահական ծառայության 786 հազար դեպք ենք սպասարկել, որը 2017 թվականի համեմատ կրկնապատիկից ավելին է, 437 հազար դեպքով կամ 125 տոկոսով ավելի:

Իսկ ինչու՞ ենք անում այս ամենը: Մի պատճառով, միայն ու միայն մի պատճառով, որովհետև սիրում ենք ձեզ, սիրում ենք մեր երկիրը: Սիրում եմ բոլորիդ, սիրում եմ մեր երկիրը, մեր պետությունը, և որտեղ սխալվում ու սայթաքում եմ, որտեղ ձախողվում եմ՝ գուցե չափազանցված, գուցե խելամտությունը ստվերող սիրո պատճառով: Բայց սերը, ի վերջո, ավելին է ու ամենազորը, և փոթորկված օվկիանոսում հայտնված մեր նավը՝ Հայաստանի Հանրապետությունը, հասցնելու ենք խաղաղ նավահանգիստ:

 

Եվ ուրեմն՝

Կեցցե ազատությունը,

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում:

 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>