Երևանում ավտոբուսը հայտնվել է շինության տանիքի՞ն. Տեսանյութ
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, թե ինչպես է սեպտեմբերի 23-ին Երևանում՝ Դավիթ Բեկի փողոցում, տեղի ունեցել թիվ 37 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսի վթարը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում թիվ 37 համարի երթուղին սպասարկող վարորդը իր վարած Higer մակնիշի 47-77 S համարանիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակից դեպի ժողովրդին հայտնի Սարի թաղի «կալցևոյում» դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատերին ու մասամբ հայտնվել բնակչի տան տարածքում։
Մանրամասները` Shamshyan.com - ում

