Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է
23
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ»

Արցախի 120 հազար մեր քույրերն ու եղբայրները դիմագրավում են ագրեսորի բացահայտ ցեղասպանական գործողությունը․ ՀՅԴ ԳՄ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն ամանորյա ուղերձ է հղել, որում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ,

Ավարտին է մոտենում 2022 թվականը։ Տարեմուտը, սովորաբար, անցնող տարին ամփոփելու, նոր հանձնառություններ նախանշելու, նաև բարեմաղթությունների առիթ է։ Ցավոք, 2022-ը չեղավ համազգային ձեռքբերումների, խաղաղության ու պետականության ամրապնդման տարի։ Երկիրը շարունակում է դիմագրավել անհաղթահարելի դարձած և օրեցօր խորացող անվտանգային և գոյութենական մարտահրավերներ։

Կորցրած տարածքային ամբողջականության պայմաններում երկրի քաղաքական ղեկավարությունը ոչ միայն չի կարողանում երաշխավորել Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը, այլև հրաժարվում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը լինելու իր սահմանադրական հանձնառությունից։ Հենց այս պահին Արցախի 120 հազար մեր քույրերն ու եղբայրները դիմագրավում են ագրեսոր Ադրբեջանի կողմից իրականացվող բացահայտ ցեղասպանական գործողությունը՝ արդեն քսան օր ձգվող, մարդասիրական ծանրագույն ճգնաժամ առաջացրած շրջափակումը։ 44-օրյա պատերազմից երկու տարի անց, մեր անանց ցավերին և անդառնալի կորուստներին գումարվում են նորերը․ թշնամու սեպտեմբերյան երկօրյա ագրեսիայի զոհ դարձած ավելի քան 200 զինվորներից ոմանք դեռևս չեն գտել իրենց հանգիստը հայրենի հողում։ Հազարավոր ընտանիքներ ապրում են որդիների կորստի, տասնյակ հազարներ՝ իրենց հարազատ բնօրրանի կորուստն ապրող փախստականի վշտով, տասնյակներ՝ գերեվարված որդիների վերադարձի հույսով։ Այս ցավալի իրականության մեջ՝ մի կողմից շարունակվում է Հայաստանի արտաքին մեկուսացումը, մյուս կողմից՝ թուրք-ադրբեջանական բացահայտ ռազմատենչ հռետորաբանությունն ու իրական ագրեսիան, որին ՀՀ իշխանությունը համարժեք պատասխան տալու ո՜չ կամք և ոչ էլ՝ կարողություն ցույց չի տալիս։

Նույնքան աղետալի է երկրում խորացող ներազգային պառակտումը, անստույգ հեռանկրով պայմանավորված ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը։ Խորացող արտաքին մարտահրավերների կողքին շարունակվում է երկրի ինստիտուցիոնալ կազմաքանդումը՝ ժողովրդավարության բացահայտ նահանջները, ռեպրեսիվ գործիքակազմի որդեգրումը, քաղքական հալածանքներն ու իշխանության յուրացումը։ Մեր պետականության և մեզանից յուրաքանչյուրի համար շարունակվող այս վայրէջքը կասեցնելու, Հայոց պետականությանն ու Արցախ աշխարհին ուղղված ծանրագույն մարտահրավերները դիմագրավելու, խորացող ներքին բաժանարարներն ու երկրի ապագա գահավիժումը կասեցնելու քաղաքական պատասխանատվությամբ և հանձնառությամբ՝ ընդդիմադիր այլ քաղաքական ուժերի հետ միասնաբար 2022-ին ՀՅ Դաշնակցությունն իր շարքերի անմնացորդ նվիրումով հունավորեց Դիմադրության շարժումը։ Հազարավոր մեր հայրենակիցներ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդությամբ ոտքի կանգնեցին՝ ամիսներ շարունակ աննահանջ մնալով իրենց համոզումներում՝ վստահ լինելով, որ միայն ազգային միասնականությամբ և համազգային պայքարով է հնարավոր շրջել մեզ պարտադրվող ուրացումը, փոխել խաղի նվաստացուցիչ կանոնները, ձևավորել իրապես ազգային հանձնառություն ունեցող իշխանություն, իրական խաղաղություն։ Մենք միասին հնարավորություն ունեինք այդ անպատվաբեր ու նվաստացուցիչ ընթացքը կասեցնելու, ուղղելու մեր պետականության խաթարված ողնաշարը, վերագտնելու մեր արժանապատվությունն ու ամրացած ոգով կանգնեցնելու պարտությունների կործանարար շղթան։ Մեր հավաքական պայքարն առայժմ համեստ ձեռքբերումներով է նշանավորվել, բայց մեր ժողովրդի պատմական իղձերը կյանքի կոչելու մեր հանձնառությունն ու ժողովրդի պահանջն աննահանջ է։ Դա պետականություն ունենալու, արժանապատիվ ապրելու և արարելու մեր հավաքական չիրացված օրակարգն է։

Առջևում մեզ մեծ փորձություններ են սպասում, աշխարհաքաղաքական վերադասավորումների այս փոթորկոտ ժամանակներում իրավունք չունենք կորցնելու մեր զգոնությունը։ Ստեղծված փակուղային իրավիճակում մեզ ավելի քան ազգային միասնականություն է անհրաժեշտ, ազգային պետականության նոր բովանդակության և տեսլականի սահմանում։ Մենք պարտավոր ենք ելքեր գտնել՝ դիմակայել արտաքին մարտահրավերները, ամրացնել մեր երերացող պետականությունը։ Մեր ուժականության աղբյուրը Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնականության մեջ է։ Սիրելի հայրենակիցներ, Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Թող 2023թ․ սեր, համերաշխություն և իրական խաղաղություն բերի մեր բոլորի ընտանիքներին, լինի զորացման ու վերածննդի տարի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>