Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհին «Նիսսան»-ը դուրս է եկել ճանապարհից ու բախվել ծառին. վարորդի վիճակը ծանր է
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 09:24-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհին՝ Տափերական գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 7-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Խ․, ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածը հոսպիտալացվել է Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր և տեղափոխել «Էրեբունի» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

