Պելեի դուստրը սոցիալական ցանցերում հրաժեշտ է տվել հորը և հրապարակել հուզիչ լուսանկար
Մեծանուն ֆուտբոլիստ Պելեի դուստրը՝ Քելի Նասիմենտոն, հաստատել է հոր մահվան լուրը, որն ավելի վաղ հայտնել էր լրագրող Ֆիլիպ Լյուիսը։ «Մենք քեզ անսահման սիրում ենք։ Հանգչիր խաղաղությամբ»,- հակիրճ գրել է նա սոցցանցում և հրապարակել հուզիչ լուսանկար։
Նշենք, որ 2021 թվականի սեպտեմբերին Պելեի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի ուռուցք։ 2022 թվականին նա երկու անգամ հոսպիտալացվել է Ալբերտ Էյնշտեյնի անվան կլինիկա՝ երեք չարորակ ուռուցքների (աղիքներ, լյարդ և թոքեր) և միզուղիների ինֆեկցիաների բուժման հետ կապված միջոցառումներ անցկացնելու համար։ 2022 թվականի նոյեմբերի 30-ին Պելեն չնախատեսված հոսպիտալացվել է մարմնի ընդհանուր այտուցով, ներառյալ սրտի անբավարարությունը։ Ավելի ուշ հաղորդվել էր, որ Պելեի օրգանիզմը դադարել է արձագանքել քիմիաթերապիային, ինչի կապակցությամբ նրան պալիատիվ օգնություն է ցուցաբերվել: Նախկին ֆուտբոլիստի դուստրերի խոսքով՝ Պելեն հիվանդանոց է տեղափոխվել կորոնավիրուսով պայմանավորված թոքային վարակի պատճառով։