Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է
23
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ»

Կառավարությունն մերժեց զոհված զինծառայողների ընտանիքներին երաշխիք տալու ընդդիմության օրինագիծը

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 29-ի նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության մշակած օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի նախագծով ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է «Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքով հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների համար սահմանել հետևյալ երաշխիքները.

1) հիփոթեկային վարկը մարելու նպատակով ընտանիքի անդամի աջակցությունը,

2) ընտանիքի անդամի որոշակի ծախսերի փոխհատուցումը,

3) ընտանիքի անդամի այլ արտոնություններ: «Հայաստան» խմբակցությունի օրենքի նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Հիփոթեկային վարկը մարելու նպատակով ընտանիքի անդամի աջակցությունը ներառում է.

1) զոհված զինծառայողի հիոթեկային վարկի պարտավորությունների մարումը՝ այդ թվում՝ զոհվելու օրվա դրությամբ ժամկետանց պարտավորությունների մարումը և վարկի ամբողջական մարումները զինծառայողի զոհվելու օրվան հաջորդող 18 ամիսների համար,

2) հիփոթեկային վարկով ձեռք բերված բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը զինծառայողի ընտանիքի անդամին անցնելու (ընտանիքի անդամի անվամբ գրանցվելու) դեպքում՝ ա. այդ օրվա դրությամբ վարկի ժամկետանց պարտավորությունների (մայր գումարի և սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների) միանվագ մասնակի մարումը, բ. այդ օրվանից հետո հիփոթեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների մասնակի վճարումը,

3) զինծառայողի զոհվելու օրվա դրությամբ կամ դրանից հետո ընտանիքի անդամին տրված հիփոթեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների մասնակի վճարումը կամ այդ ուղղությամբ կատարված ծախսերի մասնակի փոխհատու-ցումը, եթե զինծառայողի ընտանիքի անդամներից մեկն ունի այդ հիփոթեկային վարկով ձեռք բերված բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք:

Ընտանիքի անդամի որոշակի ծախսերի փոխհատուցումը ներառում է.

1) ընտանիքի անդամի առողջապահական ծախսերի մասնակի փոխհատուցում,

2) ընտանիքի անդամի կրթական ծախսերի փոխհատուցում, այդ թվում՝ աշխարհի լավագույն հաստատություններում սովորելու ուսման վարձի և կեցության ծախսերի վճարում,

3) զինծառայողի զոհվելու օրվա դրությամբ ընտանիքի անդամին պատկանող գյու-ղատնտեսական նշանակության հողի համար փաստացի վճարված անշարժ գույքի հարկի, այդ հողի ոռոգման ջրի վարձավճարի գումարի ամբողջական փոխհատուցում,

4) զինծառայողի զոհվելու օրվա դրությամբ ընտանիքի անդամին պատկանող անշարժ գույքի համար փաստացի վճարված անշարժ գույքի հարկի գումարի ամբողջական փոխհատուցում,

5) ընտանիքի անդամների բնակության վայրի հասցեում սպառված էլեկտրաէներգի-այի և բնական գազի ծախսերի մասնակի փոխհատուցում՝ հաշվի առնելով այդ հասցեում բնակվող ընտանիքի անդամների և այլ անձանց թիվը:

Ընտանիքի անդամների այլ արտոնությունները ներառում են՝

1) զոհված զինծւսռայողի ընտանիքի անդամի իրավունքը՝ արտահերթ ընդունվելու բնակչության սոցիալական պաշտպանության և խնամքի պետական կազմակերպություններ, արտահերթ (անմիջապես) ստանալու առողջապահական ծառայություններ պետական բյուջեի միջոցների հաշվին,

2) զոհված զինծառայողի երեխայի իրավունքը՝ արտահերթ ընդունվելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություն (մանկապարտեզ), հանրակրթական ուսումնական հաստա-տություն (դպրոց)՝ անկախ բնակության վայրից, բացառությամբ եթե այդ ուսումնական հաստատություն ընդունելությունը իրականացվում է մրցութային կարգով»:

Կառավարությունն իր բացասական եզրակացության տեղեկանքում հիմնավորել է. «Նախագծով սահմանված երաշխիքների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ երաշխիքների մեծ մասը ներկայումս սահմանված են այլ օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով, սակայն օրենքի նախագծով անդրադարձ չի կատարվում օրենքի նախագծի ընդունման արդյունքում գործող օրենքներով և կարգավորիչ այլ ակտերով սահմանված նույնաբովանդակ երաշխիքների հարաբերակցությանը, որի պարագայում առաջանում են հակասություններ, անհարկի կրկնություններ և փաստացի ապահովված չէ օրենքի ընդունման նպատակը՝ բոլոր երաշխիքները սահմանել մեկ միասնական օրենքով և դրանց ապահովումն իրականացնել մեկ լիազոր մարմնի կողմից:

Ամփոփելով վերոգրյալը, նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ Նախագծով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնելու է չգնահատված պայմանական պարտավորություններ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջարկում է ձեռնպահ մնալ օրենքի նախագծի ընդունումից: Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծի ընդունումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի հատկացման անհրաժեշտության, որի չափը հնարավոր չէ գնահատել համապատասխան տեղեկատվության բացակայությամբ պայմանավորված: Նախագծի ընդունումը չի հանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյու-ջեի եկամուտների նվազեցման»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>