Աբովյանում նոր արագաչափ է տեղադրվել
Աբովյան քաղաքի Արզնու խճուղում՝ «Թոքաբանության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հարակից ճանապարհահատվածում, տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։ Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը։ Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է 2023 թվականի հունվարի 5-ից:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: