Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Սկզբունք, խիղճ, համոզմունք չունեցողների իշխանությունը պատուհաս է դառնում հասարակության գլխին. Աղվան Վարդանյան
25
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Նիկոլ Թորոսովիչ - Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Պատերազմ Արցախում
Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան ԱԺ ամբիոնից տրված հրահանգի ուղիղ իրագործում է, Լևոն Քոչարյանը պատրաստ էր այդ ամենին. Քրիստինե Վարդանյան Սա քաղաքական hետապնդnւմ չէ. Մելոյանը՝ Քոչարյանների ընտանիքի նկատմամբ իրականացվող գործողությունների մասին Սկզբունք, խիղճ, համոզմունք չունեցողների իշխանությունը պատուհաս է դառնում հասարակության գլխին. Աղվան Վարդանյան Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Լևոն Քոչարյանի կնոջը՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերությունում խուզարկություններ են․ փաստաբան Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը. Սպուտնիկ «Իրավապահ» կոչվող մարմինները բացահայտ դուրս են եկել օրինականության տիրույթից․ Ռուբեն Մելիքյան Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն «Գրոհելու» են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի վրա. հրահանգն արդեն ստացել են. «Իշխանություն» «Գրոհելու» են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի վրա. հրահանգն արդեն ստացել են. «Իշխանություն» Իշխանությունների հերթական գրոհն է սկսվել նախագահ Քոչարյանի և իր ընտանիքի նկատմամբ․ Բագրատ Միկոյան Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Փաշինյանի այսօրվա՝ «Արցախը Հայաստան է ու վերջ» արտահայտության մասին ասվածը ինքնին իրավական իմաստով հանցագործության խոստովանություն էր. Հակոբյան Քննչական կոմիտեն և ոստիկանությունը մամուլի միջոցով «ռազմբորկի» մեջ են, ով՝ ում ա ծեծել․ Գեղամ Մանուկյան Նիկոլ Թորոսովիչ - Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ Ժողովուրդը մեզ ասում է՝ «էդ պիղծ դավաճանը ինչու է դեռ մնում»․ Քոչարյանը՝ Փաշինյանին ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ այժմ կիրառելի է միայն մեկ կանոն՝ «մարգարիտներ մի՛ փռեք խոզերի առաջ»․ Մեդվեդև Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞․ ինչ վիճակում են հայ-ռուսական հարաբերությունները․ վերլուծում է Սուրենյանցը

ԱՄՆ-ն և Արևմուտքն ապատեղեկատվություն տարածելու միջոցով չեն կարողանա պառակտել իրանցի ժողովրդին. Ռայիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին մեղադրել է ԱՄՆ-ին և արևմտյան երկրներին ասեկոսեների և ապատեղեկատվության տարածման միջոցով Իրանում հակակառավարական բողոքներ հրահրելու մեջ: Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը: «Իսլամական հեղափոխության թշնամիները ստի տարածմամբ չեն կարողանա հասնել իրենց նպատակներին և պառակտել իրանցի ժողովրդին:

Երիտասարդները մեր երեխաներն են, և բոլոր նրանք, ովքեր խաբվել են, կընդունվեն հայրենքի գրկում, բայց դավաճաններին գթություն չի լինի», - ասել է Ռայիսին Թեհրանում 1980-1988 թվականների Իրան-իրաքյան պատերազմի վետերանների հետ հանդիպման ժամանակ: Իսլամական Հանրապետության նախագահի խոսքով, սեպտեմբերի կեսերից Իրանում բռնկված անկարգությունների ու հուզումների կազմակերպման մեջ ներգրավված են եղել «երեսպաշտները, միապետականներն ու հակահեղափոխականները, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր հանդես են եկել իսլամական հանրապետության դեմ»:

Իրանի դատախազությունը դեկտեմբերի 26-ին հայտնել է, որ Թեհրանում ոստիկանության և անվտանգության ուժերի կողմից ձերբակալված ցուցարարների 83%-ն ազատ է արձակվել։ Tasnim գործակալության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ «վերջին երեք ամիսների ընթացքում անկարգությունների մասնակիցների գործերով զբաղվող դատավորները 2 239 այցելություն են կատարել բանտեր և անձնական զրույցներ ունեցել կալանքի տակ գտնվողների հետ»: Հոկտեմբերին և նոյեմբերին Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել էին Քուրդիստանի նահանգի վարչական կենտրոն Սենենդեջում և Սիստան և Բելուջիստանի նահանգի գլխավոր քաղաք Զահեդանում տեղի ունեցած բողոքի ակցիաների մասնակիցներին ներում շնորհելու մասին: Ազատ են արձակվել արաբական ցեղերով բնակեցված հարավարևմտյան Խուզեստանի նահանգում և էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված Արդաբիլում բողոքի ակցիաներին մասնակցած ցուցարարները։

Միացյալ Նահանգները դեկտեմբերի 26-ին Իրանին կոչ է արել ազատ արձակել բողոքների բոլոր մասնակիցներին՝ առանց որևիցե պայմանի: ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը նշել է, որ խոսքը վերաբերում Է «բոլոր այն մարդկանց, ովքեր Իրանում կալանքի տակ են գտնվում այն բանի համար, որ խաղաղ պաշտպանել են իրենց ազատությունները»: Իրանում խռովությունները սկսվել են սեպտեմբերի 16-ին՝ 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո։

Ըստ պաշտոնական վարկածի՝ ոստիկանները Ամինիին բերման էին ենթարկել գլխաշորը ոչ պատշաճ ձևով կրելու համար։ Հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված էր ստացել, որից մահացել էր։ Սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվել, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։

Հոկտեմբերի 7-ին Իրանի դատաբժշկական կազմակերպությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել աղջկա մահվան պատճառների մասին, որտեղ նշվել Էր, որ նրան վնասվածքներ չեն հասցվել։ Սաուդյան Asharq Al-Awsat թերթի փոխանցմամբ՝ երեք ամսվա ընթացքում ցույցերն ու երթերն ընդգրկել են 157 քաղաքներ ու բնակավայրեր։ Դրանց մասնակիցները կոչ են արել ժողովրդավարական փոփոխություններ կատարել, դատապարտել են իշխանությունների բռնաճնշումները և պահանջել են ազատ արձակել ձերբակալվածներին։ Ընդհանուր առմամբ, ըստ հրատարակության՝ սեպտեմբերի կեսերից Իրանում ձերբակալվել է 18,5 հազար մարդ։ Անկարգությունները ճնշելու ժամանակ զոհվել է 507 ակտիվիստ և 66 ուժային:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>