Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
27
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է

Ռուսաստանը Բաքվի էներգետիկ նախաձեռնություններին ցուցաբերում է երկակի մոտեցում. «ԼՈՒՅՍ հիմնադրամ»

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը Եվրոպայում էներգետիկ ճգնաժամին և ադրբեջանական գազի գործոնի թեմային վերաբերող հոդվածաշարն ամփոփում է Ռուսաստանի դիրքորոշման ուսումնասիրությամբ ԵՄ-Ադրբեջան էներգետիկ համագործակցության խորացման հարցում։ Հարավային գազային միջանցքով մատակարարվող և նախատեսվող տարեկան առավելագույնը 10 մլրդ մ³ գազը կազմում է ԵՄ սպառման ընդամենը 2,5%-ը, իսկ ՌԴ տարեկան միջին մատակարարումներից փոքր է ավելի քան 15 անգամ։

Սակայն ներկայումս, երբ ԵՄ-ն զգալիորեն կրճատել է ՌԴ-ից ներմուծվող բնական գազի ծավալները, իսկ Եվրոպայում բնական գազի ցանկացած նոր, թեկուզ ոչ այնքան մեծ այլընտրանքային ռեսուրս կարող է էական ազդեցություն ունենալ շուկայի վրա, ՀԳՄ-ը, անշուշտ, հայտնվել է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։ 2022թ․ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից դեպի ԵՄ և Մեծ Բրիտանիա բնական գազի մատակարարումները միայն 2 անգամ են գերազանցել ադրբեջանական մատակարարումների ընդհանուր ծավալը։

Միայն 2022թ․ առաջին կիսամյակում Ադրբեջանը ԵՄ-ին վաճառած բնական գազի դիմաց ստացել է շուրջ 5 մլրդ եվրո եկամուտ, ինչը գրեթե կրկնակի ավելի է 2021-ին ՌԴ-Ադրբեջան ամբողջ առևտրաշրջանառությունից։ Արևմուտք-ՌԴ հակամարտության համատեքստում Եվրոպայում բնական գազի հետ կապված ճգնաժամը Ռուսաստանի համար առաջին հերթին քաղաքական ենթատեքստ ունի, ուստի ցանկացած այլընտրանքային աղբյուր, որը լրացնում է ռուսական մատակարարումների կրճատման արդյունքում առաջացած պակասուրդը, ուղղակիորեն վնասում է ՌԴ շահերը։

Դեպի ԵՄ ռուսական էներգակիրների ուղիղ մատակարարման գրեթե բոլոր խողովակների սառեցումը Մոսկվային ստիպում են անուղղակիորեն եվրոպական շուկա սողոսկելու այլընտրանքային ուղիներ փնտրել, և ադրբեջանական ու թուրքական ենթակառուցվածքները կարող են այս տեսանկյունից օգտակար լինել։

Բացի այդ, ռուսական էներգետիկ հսկաները էական ներգրավվածություն ունեն Ադրբեջանի գազի արդյունահանման կարևորագույն նախագծերում։ Այսպես, ռուսական «Լուկոյլը» հանդիսանում է Ադրբեջանում գազի արդյունահանման ամենախոշոր՝ «Շահ Դենիզ» նախագծի շուրջ 20%-ի բաժնետերը՝ զիջելով միայն նախագծի օպերատոր «Բրիթիշ Փեթրոլիում»-ին, որը վերահսկում է բաժնեմասերի շուրջ 30%-ը։

«Լուկոյլը» նաև տիրապետում է ՀԳՄ առաջին բաղադրիչի՝ Հարավկովկասյան գազատարի բաժնեմասերի 10%-ին։ Ռուսաստանը Բաքվի էներգետիկ նախաձեռնություններին ցուցաբերում է երկակի մոտեցում․ մի կողմից՝ մասնակցային մոտեցմամբ փորձում է դրանք իր համար որոշակիորեն վերահսկելի դարձնել, մյուս կողմից՝ զսպել այդ նախագծերի վերաճումը ռազմավարական այնպիսի մասշտաբների, որոնք կարող են մարտահրավեր նետել ՌԴ աշխարհաքաղաքական շահերին։

ԵՄ-Ադրբեջան էներգետիկ համագործակցության խորացման հարցում Ռուսաստանի ներկայիս դիրքորոշումը կայանում է նրանում, որ կարճաժամկետ հեռանկարում պետք է օգտվել եվրոպական շուկայից լրացուցիչ եկամուտներ ստանալու՝ ադրբեջանական սողանցքից, իսկ երկարաժամկետ հեռանկարում կանխել թուրք-ադրբեջանական նախագծերի աշխարհաքաղաքական անցանկալի հետևանքները կամ սեփական մասնակցությամբ դրանք վերահսկելի դարձնել։

Ռուսաստանը ուկրաինական ճգնաժամի համատեքստում ձգտում է բնական գազի միջազգային շուկայում ՕՊԵԿ-ին համարժեք կազմակերպություն ձևավորել, որի առանցքում պետք է լինի Ռուսաստան-Իրան-Կատար համագործակցության նոր ձևաչափի հիմնումը։ Էներգետիկ ոլորտում ՌԴ-Ադրբեջան հետագա համագործակցությունը կամ մրցակցությունը կախված կլինի նաև նրանից, թե արդյոք Ադրբեջանը համագործակցային մոտեցում կցուցաբերի ոլորտում ռուսական կողմի հնարավոր նախաձեռնություններում, թե հանդես կգա ավելի շատ դրանք խաթարելու՝ արևմտյան շահերի սպասարկման դիրքերից։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>