Ալիևյան հեռուստաալիքը ոգևորված մեջբերումներ է անում Աննա Հակոբյանից. Յուրի Կոտենոկ
Ալիևի կողմից հովանավորվող հեռուստաալիքը Արցախի բնակիչներին անվանում է անջատողականներ՝ ակնարկելով Հայաստանի ադրբեջանամետ իշխանությանը և ոգևորված մեջբերումներ է անում Փաշինյանի կնոջից, ով դատապարտում է Ստեփանակերտում հայերի ցույցերը. այս մասին գրում է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում ադրբեջանցիների հրթիռակոծությունից վիրավորված ռուս ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը:
«Սուտը ստի վրա. Բաքվի համար աշխատողների խոսքը միաձուլվում է քաղաքացի Հակոբյանի հետ:
Արցախը հանձնելու գործում դավաճանի կինը մի անկյունում չի կանգնել: Ես ապշած եմ Փաշինյանին վերընտրած հայերի հսկայական թվի կուրության ու Երևանում իշխանության գլխին կանգնած մարմնավաճառներին պաշտպանողների վրա։ Կա՛մ կուրություն, կա՛մ անսահման ցինիզմ։ Կամ երկուսն էլ միասին:
Նրանց համար միշտ ռուսներն են մեղավոր լինելու։
Մի խոսքով, չպետք է հայելուն մեղադրել, եթե քո դեմքը ծուռ է»։
Աղբյուրը՝ yerkir.am