Երեքով էլ ենք երեկ խոսել՝ պետք է քննարկենք Ղարաբաղի, հայ-ադրբեջանական հարցի հետ կապված դետալներ. Տեսանյութ
Դիտել նաև
Ամերիկյան Foreign Policy-ն կանխատեսում է, որ Ուկրաինան խոշոր պարտություն է կրելու մոտ ժամանակներս
«Ես կնոջ ազգանուն վերցնո՞ղ տղա եմ». Վլադիմիր Վարդանյան
Փաշինյանն ու Պուտինը համակարծիք չեն ՌԴ-ՀՀ ապրանքաշրջանառության տվյալների հարցում (տեսանյութ)
Ամերիկյան ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանեցին Պուտինի պատասխանները Թրամփին
Նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպում
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը:
Վլադիմիր Պուտինն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, բոլորովին վերջերս տեղի է ունեցել միջկառավարական հանձնաժողովի նիստը, գործընկերներն արձանագրել են, որ մեզ մոտ տնտեսության ոլորտում իրավիճակը բավականին դրական է զարգանում: Ընթացիկ տարվա առաջին 10 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառության աճը կազմել է 73 տոկոս, դա լավ արդյունք է:
Մենք Ձեզ հետ դեռևս երեկվանից սկսեցինք, հաջողվեց նաև երեքով զրուցել, իհարկե, գլխավոր հարցը ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումն է, հայ-ադրբեջանական հարաբերությունները, այն ամենը` ինչ կապված է Ղարաբաղի հետ: Եվ ինչպես պայմանավորվեցինք, մանրամասն քննարկում ենք բոլոր այդ հարցերը»:

