Մոսկվան կապ չունի Ռուբեն Վարդանյանի՝ Լեռնային Ղարաբաղ գնալու հետ. Լավրով
Դիտել նաև
Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային
ԱԺ նախագահը ընդունել է Վլադիմիր Վարդանյանի հրաժարականի դիմումը
Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել. Ընտանիքի հայտարարությունը
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման
«Իզմիրլյան» ԲԿ-ում ընթացող խուզարկությունը նիկոլական ռեժիմի հերթական ռեպրեսիան է մեր Մայր Եկեղեցու դեմ․ փաստաբան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կապ չունի վերջերս ՌԴ քաղաքացիությունից հրաժարված միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի՝ Լեռնային Ղարաբաղ գնալու և այնտեղ քաղաքական գործունեությամբ զբաղվելու որոշման հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հոկտեմբերի 20-ին միլիարդատերը հայտարարել է, որ համաձայնել է ստանձնել Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնը։
Սեպտեմբերի 1-ին Վարդանյանը Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ որոշել է հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև հերթական սրացման հետ:
Դեկտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանէ ստորագրել Վարդանյանի՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից հրաժարվելու խնդրանք բավարարելու մասին։
Ըստ Forbes ամսագրի՝ Վարդանյանը 1 մլրդ դոլարի սեփականատեր է։

