«Կրակոցների ձայնից արթնացանք, մեկ ժամից ավելի կրակել են»․ Վերին Շորժայի ղեկավար
Դիտել նաև
Կրակոցներ Աբովյանում. կան վիրավորներ. 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր
Երևանում կրակոցներ են հնչել
Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի տների ուղղությամբ
Գիշերը թշնամին շուրջ մեկ ժամ անդադար կրակոցներ է արձակել Խնածախի ուղղությամբ
Վերջին 3 շաբաթվա ընթացքում կրակոցներ են լսվում նաև Չինար ու Մովսես գյուղերում
News.am-ը գրում է.
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի ուղղությամբ Ադրբեջանի կողմից այս գիշեր հնչած կրակոցները բնակիչների մոտ խուճապ չեն առաջացրել, նրանք շարունակում են ապրել իրենց բնականոն առօրյայով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը։ «Մոտ երկու տարի է՝ այս վիճակն է։
Սովորել ենք արդեն, բնակիչները հանգիստ են։ Գիշերը ժամը երկուսի կողմերին սկսվեցին կրակոցները, այդ ձայներից արթնացանք։ Գյուղացիներից որոշները տներից դուրս եկան, որոշները մնացին ներսում։ Մեկ ժամից ավելի որոշակի դադարներով կրակում էին մեր դիրքերի ուղղությամբ»,- նշեց Երանոսյանը։

