ՌԴ ԱԳՆ-ն Մոսկվայում ԱՄՆ նոր դեսպան Թրեյսիին խորհուրդ է տալիս չմիջամտել պետության ներքին գործերին
Ռուսական կողմը ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատված Լին Թրեյսիին խորհուրդ է տալիս չմիջամտել իր ներքին գործերին՝ «քաղաքացիական հասարակության» հետ աշխատելու անվան տակ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը։
«Ամենակարևորը, սկսելով աշխատել Մոսկվայում, Թրեյսին պետք է հաշվի առնի իր նախորդներից մեկի սխալները, որը հազիվ էր տեղ հասել երբ վատ սկսեց։ Մենք նոր դեսպանին խորհուրդ չէինք տա գնալ նման սխալ ճանապարհով»,-ասել է Դարչիևը։