Սյունիքի մարզում աշակերտը վրաերթի է ենթարկել համադասարանցուն
Դիտել նաև
Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել Սյունիքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Սյունիքի մարզի բնակիչ՝ 17-ամյա Խաչիկ Խ.-ն իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 23 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի բնակիչ՝ 17-ամյա Արտյոմ Մ.-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը` վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Մեղրիի տարածքային բժշկական կենտրոն։
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մեղրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդն ու վրաերթի ենթարկվածը սովորում են Ագարակի դպրոցներից մեկի 11-րդ դասարանում։

