Պուտինը ստորագրեց Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել է Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիան»՝ hղում անելով պաշտոնական Կրեմլի հրապարակած փաստաթղթին։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, որ Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության ու զարգացման ճակատ ստեղծելու նպատակով հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ որպես Հայաստանի քաղաքացի Արցախ գալու համար, «որովհետև այդպես է ճիշտ»։