Պահեստազորի սպայական կազմի բժիշկ- մասնագետների պարտադիր զինծառայության զորակոչ հայտարարվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 22-ի նիստում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում կայացրեց:
Զորակոչը կիրականացվի դեկտեմբերի 26-ից մինչև 2023 թվականի փետրվարի 20-ը ներառյալ, որը վերաբերում է ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ մասնագետներին: Ծառայության ժամկետը երկու տարի է:

