Վթար Արարատի մարզում. կա զոհ
Այսօր մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Կայքի տեղեկություններով՝ ժամը 20։15-ի սահմաններում «Զոդի» կամրջի մոտ բախվել են «Վազ 2106» և «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները։ Փրկարարները «06»-ից դուրս են բերել 2 քաղաքացու և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վիրավորներից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է՝ գիտակցության չգալով։ Մյուս վիրավորին տեղափոխել են Արարատի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։ Նախնական տեղեկություններով՝ «06»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Կամազ»-ին։

