ԱԺ-ն ընտրեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն և վարչական պալատների դատավորներ
Ազգային ժողովում նիստում հրապարակվել են Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները: Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի պաշտոնում ընտրվել է Արման Թովմասյանը։ Միաձայն կողմ է քվեարկել 70 պատգամավոր։
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատական կազմի դատավորի պաշտոնում ընտրվել է Դավիթ Վեքիլյանը:
Միաձայն քվեարկել է 69 պատգամավոր։ Իսկ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի պաշտոնում ընտրվել է Արման Կուրեխյանը: