Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան Տոտալիտարիզմ, թե ավտորիտարիզմ
9
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար ՔՊ-ի «իրավապահները» առավոտյան ներխուժել են Արեգնազ Մանուկյանի բնակարան Հայաստանում հաստատվել է սողացող բռնատիրություն. «Մայր Հայաստանի» հայտարարությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու կապակցությամբ Հաջորդը մյուսներն են․ Նիկոլը գնում է բռնապետության․ Երվանդ Բոզոյան Միջազգային սկանդալ. ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը, կարծելով Փաշինյանի հետ է խոսում, պատրաստակամություն է հայտնել՝ աջակցել Կաթողիկոսին փոխելու գործին Թևանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոններով Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտների Իրանի ԱԳՆ–ն հայտարարությամբ է հանդես եկել գիշերային ամերիկյան հարվածներից հետո ԱՄՆ-ն հաստատել է, որ գիշերը հարվածներ է հասցրել Իրանին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան Պատերազմ Արցախում
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար «Հրապարակ»․ ՌԴ-ն կոմպրոմիսի չի գնում. պահանջը մեկն է Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ» ՔՊ-ի «իրավապահները» առավոտյան ներխուժել են Արեգնազ Մանուկյանի բնակարան Երևանը պատրաստվում է միանալ Երկրորդ համաշխարհային պшտերազմի պատմությունը վերաշարադրելու վտանգավոր միտմանը․ Զախարովա Միջազգային իրավունքը սակարկության առարկա չէ. Լիլիթ Գալստյան Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան Հայաստանից ավելի քան 22 հազար վարդերի մուտքն արգելվել է Վրաստան Ծառուկյանը թրի տակով չի անցել. Սուրեն Սուրենյանց «ԱԱԾ աշխատակիցները մրջյունների նման հարձակվել էին Ծառուկյանի վրա… այս մարզիկներն աշխարհով մեկ ճանաչված են ու այսպես լո՞ւռ, մի ծպտուն չեն հանում». Իսրայել Հակոբկոխյան Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները Շաքե Իսայան. Ուղերձը հստակ է՝ Լինչի դատաստանի կարող է ենթարկվել ցանկացածը, միայն թե մեկ մարդու ամենակուլ ախորժակը ցանկանա ԵՄ հատուկ ներկայացուցչի խայտառակ հայտարարությունը. Քաղաքական վերլուծաբան Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է, որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Իրանը հստակ ներկայացրեց իր դիրքորոշումը, և սա արդեն դիվանագիտական սկանդալի նախանշաններ ունի Հայաստանում հաստատվել է սողացող բռնատիրություն. «Մայր Հայաստանի» հայտարարությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու կապակցությամբ Reuters-ը անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը Առյուծի անկումը Գագիկ Ծառուկյանին վրդովեցրել է. փաստաբան Իսկ ո՞ւր են «կենդանասերներն» ու բոլոր այն մարզիկները Հաջորդը մյուսներն են․ Նիկոլը գնում է բռնապետության․ Երվանդ Բոզոյան Ռուբեն Վարդանյանի կնոջ հայտարարությունը` կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում Ծառուկյանի հիմնարկների փակմամբ մոտ 20,000 մարդ կանգնել է օրվա հացի խնդրի առջև. Արման Աբովյան Իրանի դեսպանը՝ Գագիկ Ծառուկյանի ու Իրանի քաղաքացիների միջև տնտեսական տարաձայնությունների մասին Տոտալիտարիզմ, թե ավտորիտարիզմ Ներկայացվել են մտահոգություններ, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկшկшն nւժ. ՄԻՊ-ը սկսել է ուսումնասիրություն Միջազգային սկանդալ. ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը, կարծելով Փաշինյանի հետ է խոսում, պատրաստակամություն է հայտնել՝ աջակցել Կաթողիկոսին փոխելու գործին Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. «Ժողովուրդ» «Հրապարակ». Ծառուկյանի օբյեկտներին վնասներ են պատճառել, անվտանգային խնդիրներ առաջացրել

ԵՊՀ-ն հանդես է եկել կոչով՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին

ԵՊՀ գիտական խորհուրդը հանդես է եկել կոչով՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին:

«Դեկտեմբերի 12-ի առավոտից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, արգելափակել են բնականոն ու անարգել տեղաշարժը Գորիս–Ստեփանակերտ ճանապարհին (Լաչինի միջանցք), որն այսօր Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է։

Բացի դրանից՝ այս օրերի ընթացքում Ադրբեջանը ձմռան սաստիկ ցրտի պայմաններում արցախցիներին 75 ժամ թողել էր առանց գազի։

Հաշվի առնելով, որ Ադրբեջանում Ալիևի ավտորիտար ռեժիմի գործունեության արդյունքում քաղաքացիական հասարակությունն ու զանգվածային լրատվամիջոցներն ամբողջությամբ վերահսկվում են իշխանությունների կողմից, ակնհայտ է, որ այս գործողությունների հիմնական նախաձեռնողը հենց իշխանություններն են, իսկ նպատակը որևէ առնչություն չունի բնապահպանական հարցերին։

Այս հանգամանքի մասին են վկայում նաև հենց Ալիևի հայտարարությունները, ինչպես նաև Ադրբեջանի խորհրդարանի կողմից «ակտիվիստներին» ցուցաբերած աջակցությունը: Այսպես կոչված «բնապահպանական» բողոքի ցույցերը նպատակաուղղված են արցախահայության ահաբեկմանը, Արցախի էթնիկ զտմանն ու հայաթափմանը, շուրջ 120 հազար մարդու պատանդ պահելով՝ բանակցային գործընթացում սեփական շահերի առաջմղմանը։

Արտակարգ այս իրավիճակի պատճառով Արցախում դադարել է պարենի, դեղորայքի ու բժշկական այլ պարագաների մատակարարումը: Անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին հնարավոր չէ պատշաճ օգնություն ցուցաբերել։ Բացի դրանից՝ ստեղծված պայմաններում խաթարվել էր արցախցիների՝ կրթություն ստանալու իրավունքը:

Իր հակամարդկային քաղաքականությամբ Ադրբեջանը ոտնահարում է 120 հազար մարդու կյանքի, առողջության պահպանման, կենսապահովման, ազատ տեղաշարժի, կրթության և կենսական ու անքակտելի այլ իրավունքները, վտանգում արցախահայության գոյությունը, ինչը հնարավոր չէ այլ կերպ, քան էթնիկ զտման մտադրություն մեկնաբանել։ Արցախահայությունն այսօր կանգնած է հումանիտար աղետի շեմին։

Երևանի պետական համալսարանը, խստորեն դատապարտելով Լաչինի միջանցքի արգելափակումը, դիմում է աշխարհի տարբեր երկրների իր գործընկերներին, բարեկամներին ու ակադեմիական համայնքի բոլոր ներկայացուցիչներին՝ նրանց հրատապ ուշադրությունը հրավիրելով արցախյան այս գոյավիճակի վրա, և կոչ անում հնարավոր բոլոր հարթակներով բարձրաձայնել հարցն ու կանխել հումանիտար լայնածավալ աղետի հետագա խորացումն ու դրա անդառնալի հետևանքները»,- ասված է ԵՊՀ կոչում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>