«ՌԴ-ն հիմնավորապես կլուծի Լաչինի միջանցքի հարցը, որպեսզի տարբեր «բնապահպաններ» ելումուտ չանեն դրանով». Ալեքսեյ Լեոնկով. Տեսանյութ
Դիտել նաև
Ըստ պայմանավորվածության՝ Լաչինի միջանցքը պետք է ամբողջությամբ բացվի. Սեյրան Օհանյան
Շրջափակման հետեւանքով կտրուկ աճել են մահացության դեպքերը․ ԱՀ Առողջապահության նախարարություն
Իրանում մեկնարկել է ստորագրահավաք՝ Լաչինի միջանցքը բացելու պահանջով
Քննարկվել է Lաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը
Ադրբեջանը շարունակում է բնակեցնել օկուպացված Բերձորը
«Լաչինի միջանցքի հարցը պետք է հիմնավորապես լուծվի. օրինակ՝ այնպես, ինչպես Իսրայելում։ Ցանկապատով ամրացնել և անցակետեր տեղադրել, որպեսզի ամեն տեսակ «բնապահպաններ» դրանով ելումուտ չանեն»,- կարծում է ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը։ Սերոբ Օհանյանի «Позиция» հաղորդման շրջանակներում տված հարցազրույցի ընթացքում Լեոնկովը նշել է, որ եթե Ադրբեջանը բանակցությունների փոխարեն շարունակի իր անօրեն քայլերը՝ շրջափակելով Արցախը, ապա միջանցքը պետք է ապաշրջափակվի ռադիկալ մեթոդներով։ «Ռուսաստանը գիտի, թե ինչպես դա անել», - հավելել է Լեոնկովը: Նրա կարծիքով, Ռուսաստանը կսկսի ավելի ակտիվ գործել միջանցքի բացման ուղղությամբ, երբ հումանիտար իրավիճակը դառնա կրիտիկական։