Ադրբեջանի այդ պահանջները ներկայացված են եղել դեռևս այս տարվա օգոստոսին․ պարզաբանում
Դիտել նաև
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հարցը հասել է ՄԻԵԴ
Արարատ Միրզոյանի գործով կալանավորված Արա Բադոյանը դիմել է ՄԻԵԴ. վերջինս ՀՀ-ից փաստաթղթեր է պահանջել
Չինարիի հայտնի գործով ՄԻԵԴ-ն ընդդեմ Ադրբեջանի վճիռ է կայացրել
Ռուբեն Վարդանյանի հարցով ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ
ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի
Հաշվի առնելով այսօր մամուլում և սոցիալական հարթակներում տարածված լուրերն այն մասին, որ Ադրբեջանը նոր հայց է ներկայացրել Եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի 2022 թվականի մայիս-օգոստոս ամիսներին ենթադրաբար ոչնչացված սեփականությունների մասով՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը պարզաբանում է, որ Ադրբեջանի այդ պահանջները ներկայացված են եղել դեռևս այս տարվա օգոստոսին՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջի շրջանակներում, որը ՄԻԵԴ-ի կողմից չի բավարարվել:
Ադրբեջանը, ամբողջական գանգատ ներկայացնելու կոնվենցիոն իրավունքը իրացնելով՝ հայտնել էր, որ միջանկյալ միջոցի կիրառման պահանջից հետո կներկայացնի ամբողջական գանգատ: