Ադրբեջանը պաշտոնապես տարածքային պահանջներ է ներկայացնում ողջ Հայաստանի վրա. Տեսանյութ
Շատերը Հայաստանում այն կարծիքին են, որ եթե զոհաբերենք Արցախը, ապա կփրկենք Հայաստանը, քանզի ՄԱԿ-ի կողմից ճանաչված Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանը այլևս լեգիտիմ հիմք չի ունենա պահանջներ ներկայացնել:
Սույն պնդումը ամենավտանգավորներից է, որը տարածված է մեր երկրում դեռ 90-ականներից: Քանզի ադրբեջանցիների համար Արցախի նվաճումը առաջին և ամենադժվար քայլն է հաջորդ նվաճումների շարքում: Փաշինյանի իշխանության միջոցով ադրբեջանցիներին գրեթե հաջողվել է լուծել իրենց այդ առաջին քայլի խնդիրը:
Իսկ հետո թե ինչ պահանջներով են նրանք պատրաստվում հանդես գալ, ներկայացված է սույն տեսանյութում: Հատուկ նշենք, որ սույն նյութը պատրաստված է ոչ թե ինչ -որ մասնավոր կազմակերպության կողմից, այլ հենց Ադրբեջանի պաշտոնական իշխանության կողմից, որտեղ գլխավոր քարոզիչի դերում է Ադրբեջանի նախագահի վարչակազմի սեկտորի ղեկավար Ֆաուդ Ախունդովը:
Zham.am