Երեւանի փողոցներից մեկը կկրի լեգենդար խորհրդային հետախույզ Գեւորգ Վարդանյանի անունը
Դիտել նաև
Երթևեկության փոփոխություն՝ Դ. Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում
Մենք ամեն ինչի պատրաստ ենք, որ այս շարժումը հաջողության հասնի ու իշխանափոխություն լինի․ Սերժ Սարգսյան
Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն
Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները
Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել
Երեւանում փողոցներ կանվանվեն լեգենդար խորհրդային հետախույզ Գեւորգ Վարդանյանի, աշխարհահռչակ հայ դիրիժոր Օհան Դուրյանի, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսեյ Հեքիմյանի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի, խորհրդային գրող եւ Արցախյան պատերազմի մասնակից Լեւոն Խեչոյանի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսի, բանաստեղծներ Հրաչյա Թամրազյանի եւ Սլավիկ Չիլոյանի պատվին: Դեկտեմբերի 20-ին կայացած Երեւանի ավագանու արտահերթ նիստում համապատասխան որոշում է կայացվել։
Բացի այդ, մայրաքաղաքի փողոցներից մեկը կկոչվի Բժիշկների փողոց։
Քաղաքում կտեղադրվեն նաեւ հուշատախտակներ՝ ի պատիվ գիտության եւ տեխնիկայի բնագավառում ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Միշիկ Ղազարյանի, բանասիրական գիտությունների դոկտոր Յուրի Դավթյանի։

