Վահե Հովհաննիսյանը՝ Ֆինանսների նախարար
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահե Հովհաննիսյանին նշանակել Ֆինանսների նախարար, այս մասին ասվում է ՀՀ նախագահի հրամանագրում: Հիշեցնենք՝ մինչ այդ նա զբաղեցնում էր Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը: