«Թոզ է, որ փչում են». ո՞վ և ինչո՞ւ է գրգռում Ռուսաստանին Հայաստանում. Տեսանյութ
Ադրբեջանի պաշտոնյաների հետ միաժամանակ ռուսական խաղաղապահ առաքելության դեմ հակաքարոզչություն են սկսել Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմնակիցները՝ պնդելով, թե Լաչինի միջանցքը փակել են ռուս խաղաղապահները: Վերլուծաբանները նկատում են՝ փակուղային այս իրավիճակում, երբ հայ հանրությունը իրավացիորեն բազմաթիվ հարցեր ունի ռուս խաղաղապահներին, շատ կարևոր է հասկանալ՝ հակառուսական հիստերիան չի՞ վտանգում արդյոք հայկական շահը: Ըստ փորձագետների՝ ամեն ինչում ռուսներին մեղադրելու՝ արևմտյան պրոպագանդիստական թեզը Հայաստանի հանրային կարծիքի վրա ազդում է՝ Կրեմլի քար լռության ֆոնին:

