Նյու Յորքում բողոքի ակցիա է անցկացվել ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների. Տեսանյութ
Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ բողոքի խաղաղ ակցիա է անցկացվել ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բռնապետության։
Ակցիային մասնակցել են ոչ միայն հայեր, այլև այլ ազգություների ներկայացուցիչներ՝ հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն իր ֆեյսբուքյան էջում։
Երեկ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի դեմ միջազգային պատժամիջոցների սահմանման կոչ էր արել: Նա նշել է Ղարաբաղում ստատուս-քվոյի անընդունելիության մասին։