Հրատապ․ գազանանոցում անկել է զեբր՝ ոչ մասնագիտական մոտեցման հետևանքով (լուսանկար, տեսանյութ) Մեծ պատերազմ, որը կարող է միլիոնավոր փախստականներ բերել Հայաստան․ Ադրբեջանը կփորձի պահը օգտագործել Փաշինյանը տեղյակ է եղել Արցախի ժողովրդի դեմ իրականացվող գործողություններից. Սեյրան Օհանյան
8
Ադրբեջանն ու Թուրքիան ատամները բաց սպասում են Իրանի վրա հարձակմանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՔՊ-ի հետ որևէ ձևաչափով համագործակցությունը բացառվում է. «Հայրենիք» կուսակցություն Գինին շառ ա, շառ... կամ՝ Վիլեն Գաբրիելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին Պռոշյանցիները բացեցին ճանապարհը. վաղը կառավարությունում նրանց կընդունեն Բացի ինձանից, ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ և ղեկավար չի կարող հանդես գալ՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու. Մարտուն Գրիգորյան Պռոշյան և Քասախ գյուղերի բնակիչները կրկին ճանապարհ են փակել Փաշինյանի ԱԳ նախարարը Դուբայում գաղտնի հանդիպե՞լ է թշնամու հետ. նրա գերատեսչությունն ասում է, թե՝ չէ, բայց հարցեր մնում են ՀՀ ԱԳՆ-ն ոչ մի իրավական խոչընդոտ չունի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգ բերելու Արցախի և նրա տեղահանված բնիկ ժողովրդի հարցը Հայաստանի ԱԳՆ-ն խոսում է Ադրբեջանի ներկայացրած պահանջների տրամաբանությամբ․ Աշոտ Ղուլյան Արցախի թեման վերջնականապես փակելու Հայաստանի իշխանության ապազգային և հիմնազուրկ գործողությունները լրջագույն սպառնալիք են ՀՀ-ի համար. հայտարարություն Պատերազմ Արցախում
Աննա Վարդապետյանը Ռազմական ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների համար վարպետաց դաս է անցկացրել Ասեմ՝ ի՞նչ է լինելու հաջորդիվ, եթե Նիկոլը մնա․ «Կարճ ասած» Դատարանը մեղավոր ճանաչեց Հակոբ Ասլանյանին վիրավորած Սամվել Վարդանյանին Պահանջում ենք ՀՀ ԱԳՆ-ից՝ անհապաղ վերանայել դիրքորոշումը. հայտարարություն Կանգ առեք՝ հասուն ծառերը հատելով, ոչնչացրեցիք քաղաքի օդափոխության միջանցքները «Արդեն 15 օր է՝ ակտիվացել են»․ Կութ գյուղում ևս կրակոցների ձայներ են լսվում Հրատապ․ գազանանոցում անկել է զեբր՝ ոչ մասնագիտական մոտեցման հետևանքով (լուսանկար, տեսանյութ) Հրատապ. Երևանի փոխքաղաքապետի «պրինցիպ»-ը (տեսանյութ) Ադրբեջանն ու Թուրքիան ատամները բաց սպասում են Իրանի վրա հարձակմանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայ-ամերիկյան երկկողմ օրակարգն ավելի սնանկ դարձավ, երբ Թրամփը էապես կրճատեց արտաքին օգնությունը․ Սուրեն Սարգսյան ՔՊ-ի հետ որևէ ձևաչափով համագործակցությունը բացառվում է. «Հայրենիք» կուսակցություն Գինին շառ ա, շառ... կամ՝ Վիլեն Գաբրիելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին «Սա Սովետաշենի աղբավայրը չէ, սա Երևանյան լիճն է». Արշակ Սարգսյան ՌԴ-ԱՄՆ հաջորդ բանակցությունները կլինեն Ստամբուլում․ Պեսկով Մեծ պատերազմ, որը կարող է միլիոնավոր փախստականներ բերել Հայաստան․ Ադրբեջանը կփորձի պահը օգտագործել Պռոշյանցիները բացեցին ճանապարհը. վաղը կառավարությունում նրանց կընդունեն Բացի ինձանից, ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ և ղեկավար չի կարող հանդես գալ՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու. Մարտուն Գրիգորյան Փաշինյանը պարբերաբար հանդիպում է բժիշկներին Բաքվում պահվող հայ գերիները կարող են դուրս մնալ «խաղաղության համաձայնագրից» Սոնա Մնացականյանի մահվան գործով նիստերն այնքան են ձգում, որ վաղեմության ժամկետի պատճառաբանությամբ գործը փակեն․ ահազանգ Պետականության սակրալ հիմքը Շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատավարությունը Սարիկ Մինասյանը «ռազբորկայի» է կանչել իրեն մեկնաբանություն գրող կնոջ ամուսնուն կամ եղբորը Ինչի՞ համար է նախատեսված երևանցիների կողմից վճարվող գույքահարկը, եթե այդ գումարի մի մասը չի ծախսվում հենց նույն գույքի պահպանման համար (տեսանյութ) Փաշինյանը խիստ հրահանգ է իջեցրել գյումրեցի ՔՊ-ականներին, որ «ռեխները քիչ ստեղ-ընդեղ շաղ տան»․ «Իրավունք» Փորձում են ջնջել ոչ միայն անցյալը, այլ նաև ապագայի բոլոր հնարավորությունները. «Փաստ» Լավ է, չեն պահանջել երգել «Госпожа министр» կամ «Հայեր ջան, դուխով». Էլինար Վարդանյան Փաշինյանը տեղյակ է եղել Արցախի ժողովրդի դեմ իրականացվող գործողություններից. Սեյրան Օհանյան Պռոշյան և Քասախ գյուղերի բնակիչները կրկին ճանապարհ են փակել Սնուփ Դոգի կատարումները «վայելած» հայաստանցի հանդիսատեսը հիմա էլ կվայելի Ջենիֆեր Լոպեսին

Դժվար թե միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերը MI6 ծառայության ղեկավարը ուզենար խորհրդակցել Փաշինյանի հետ

Դեկտեմբերի 16-ին, Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրին: Մեկ շաբաթ առաջ էլ նույն մարդուն հանդիպել էր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ինչու՞, ի՞նչ նպատակով, չի հաղորդվում, միայն պրոտոկոլային տեքստ՝ «քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր, նաև անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող թեմաների»:

Երևի թե պարզ է՝ ինչ են խոսել իրականում, դժվար թե միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերը MI6 ծառայության ղեկավարը ուզենար խորհրդակցել Փաշինյանի հետ։

Եթե պարզ չէ, մի քանի բառով գրեմ՝ ով է Ռիչարդ Մուրը․ եղել է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանը 2014-2018թթ., հատուկ ծառայություններում է աշխատում 1987 թվականից, ասում են՝ Ռեջեփ Էրդողանի ընկերն է, Ալիևի հետ ևս մտերիմ է։ Փայլուն տիրապետում է թուրքերենին։ Երբ Թուրքիայիում 2016թ․ տեղի ունցավ հեղաշրջման փորձ, ինքն առաջինը կանգնեց Էրդողանի կողքին։ Տեղեկություն կա, որ «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման կայացման մեջ մեծ դեր ունի։ Մեծ է Մուրի դերը թուրքական հատուկ հետախուզության ծառայության կայացման մեջ ևս։

Թե Մեծ Բրիտանիան ինչ դեր ունի 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի մեջ, դրա մասին ևս գրվել է՝ դեռ պատերազմի օրերին։ Միայն նշեմ, որ Ադրբեջանում գործում են 500-ից ավելի բրիտանական ընկերություններ, Մեծ Բրիտանիան Ադրբեջանի տնտեսության մեջ ունի պաշտոնապես ներդրած 30 մլրդ դոլարից ավելի գումար։ Պատերազմից հետո, հատկապես, հրապարակվում են փաստեր, որ Արցախում գործող հանքավայրերի վրա ևս աչք ունի Մեծ Բրիտանիան։ Կաշենն ու Դրմբոնը, պարզվում է, ադրբեջանցիները արդեն վաճառել են բրիտանական ընկերության, որի մեջ հետաքրքրություն ունի նաև Ալիևի ընտանիքը։ Իսկ Բերձորի կյանքի ճանապարհի փակումը, հենց այդ հանքերի շահագործման հետ կապված է։

Ու այս օրով, Մեծ Բրիտանիայի հատուկ հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը գալիս է Հայաստան ու հանդիպումներ ունենում Նիկոլ Փաշինյանի հետ։ Մի բան էլ․ սրան հավելում ենք Նիկոլ Փաշինյանի՝ այս տարվա հուլիսի 15-ի հանդիպումը ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության(ЦРУ) ղեկավար Ուիլյամ Բըրնսի հետ, հասկանալի է դառնում, որ կարծես մենք գտնվում ենք 4 տարի իրականացվող գաղտնի ծրագրի վերջին փուլում, բոլորը արդեն խաղում են բաց քարտերով։ Տարիներ շարունակ մանրակրկիտ գծված ծրագիրը, իմ տպավորությամբ, հասել է ավարտին, ու քանի որ էլ թաքցնելու բան չկա, պարբերաբար հանդիպումները զուտ այդ ծրագրի անշեղ իրականացման համար են։ Իսկ շեղում չեն տվել կարծես։

Հ․Գ․ Կարծում եմ, ժանրի կանոններին համապատասխան, կինոյի վերջում ականատեսը պետք է որ լինենք շքեղ պարգևատրման արարողությանը՝ փայլուն կատարած ծառայության համար։

Հ․Գ․2 Ես չեմ էլ հիշում՝ բրիտանական կամ ամերիկյան հատուկ ծառայությունների որևէ ղեկավար նախկինում երբևէ Հայաստան եկած լինի, Հայաստանի որևէ ղեկավար, որևէ երկրում, հանդիպում ունեցած լինի նրանց հետ։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan