Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտի, բեռների տեղաշարժը պետք է արագ վերականգնել. գերմանացի պաշտոնյա
Դիտել նաև
Ալիևը փորձում է Մոսկվայից ստանալ լեգիտիմ իրավունք՝ ինքնուրույն «բացել» այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը»
Օ'Բրայենը խոստովանեց որ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկը» խաբեության շղարշ է՝ Հայաստանի ժողովրդին մոլորեցնելու համար
Ալի Խամենեիի համարձակ ուղերձները Փաշինյանին․ ի՞նչ է հասկացրել ԻԻՀ հոգևոր առաջնորդը Փաշինյանին
Փաշինյանը հանձնեց Արցախը, որպեսզի ամերիկացիները միջանցք ունենան Սյունիքով
«Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ)
Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժը պետք է հնարավորինս արագ վերականգնվի։ Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի կառավարության մարդու իրավունքների և մարդասիրական հարցերով հանձնակատար Լուիզա Ամստբերգը։
«Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժը պետք է հնարավորինս արագ վերականգնել։ Հակառակ պարագայում դա կարող է հումանիտար լուրջ հետևանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության համար։ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունն ու խաղաղ բանակցությունները պետք է ուշադրության կենտրոնում լինեն»․-գրել է նա։